«Դպրոցական վալս»՝ սովետական մանկության նոստալգիա

«Դպրոցական վալս»՝ սովետական մանկության նոստալգիա

Fri, 26 Jun 2026 21:30:53 +0400


1979 թվականի հունվարին սովետական էկրաններին հայտնվեց «Դպրոցական վալս» կինոնկարը։ Սովետական իրականության համար դա կարելի էր ֆուրոր համարել։ Սկսվեցին քննարկումներ։ Ռեժիսոր Պավել Լյուբիմովի կինոնկարը խիզախ մարտահրավեր էր, որտեղ ներկայացված էր սովետական պատանին՝ իր հասունացմամբ, պատասխանատվության գիտակցման ձեւավորմամբ ու սիրո ճաշակումներով։ Սովետական այն ժամանակվա պատանեկան-դպրոցական կինոն հիմնականում ընկերության, ուսման կարեւորության եւ բարոյական դաստիարակության մասին էր։ Իսկ Լյուբիմովն առաջ էր անցել ու կինոյի լեզվով խոսում էր դպրոցականների հույզերից, սիրուց։ Խոսում էր այն ամենից, ինչը սովորաբար մնում էր կադրից դուրս՝ սեր, սիրահարություն, վաղ հղիություն, բարոյական ընտրություն, անձնական պատասխանատվություն։

Ավագ դպրոցականներ Գոշան ու Զոսյան սիրում են իրար։ Սակայն Զոսյայի վաղ հղիության մասին լուրը դառնում է փորձություն երկուսի համար էլ։ Աղջիկը, պարզվում է, պատրաստ է ընդունել իր կատարած ընտրության հետեւանքները։ Տղան՝ ոչ։ Գոշան ի վիճակի չէ ստանձնել պատասխանատվություն եւ թողնում է Զոսյային մենակ՝ կյանքի սպասվելիք դժվարություններին դեմ-հանդիման։ Աղջիկն էլ ստանձնում է պատասխանատվություն ու փորձում դասավորել իր կյանքը՝ անկախ ամեն ինչից։ Ըստ էության, մելոդրամատիկ սյուժե։ Սակայն հեղինակները որոշել են «խորամանկել» ու հերոսների զատորոշում՝ «լավերի» ու «վատերի», հստակ չեն արել։ Գոշան ակնհայտ չարագործ չէ, Զոսյային էլ՝ իդեալականացված գլխավոր հերոսուհի չի կարելի համարել։ Նրանց արարքներն արդյունքն են նրանց տարիքի եւ աղքատիկ կենսափորձի, հավակնությունների եւ սեփական որոշումների հետեւանքները կանխատեսելու անկարողության։ Հենց սա է, որ նույնիսկ այսօր այս կինոնկարը դարձնում է դիտարժան։ Ֆիլմում նկարահանվել են Ելենա Ցիպլակովան, Սերգեյ Նասիբովը, Յուրի Սոլոմինը, Նատալյա Վիլկինան, Եվգենյա Սիմոնովան, Նինա Մենշիկովան, Վիկտոր Պրոսկուրինը եւ այլք։

Գեղարվեստական առումով «Դպրոցական վալսը» շարունակում է երիտասարդության մասին սովետական կինոյում սկսված ակտիվ քննարկման ավանդույթը, որի հիմքը դրվել էր «Իսկ գուցե սա սեր է» կինոնկարով։ «Դպրոցական վալսում» ըստ էության ֆիքսվեց, որ հասունացումն անհնար է առանց սխալների, իսկ բարոյական ընտրությունը չի կարելի փոխարինել պատրաստի գաղափարախոսական սխեմաներով ու մեխանիզմներով։ Ի դեպ, կինոնկարն ի սկզբանե բավական բարդ ճակատագիր է ունեցել։ Դպրոցական աղջկա հղիանալու թեման սովետական իրականությունում չափազանց ռիսկային էր համարվում, եւ գրաքննության մկրատը մեկ անգամ չէ, որ միջամտել է՝ սցենարից մինչեւ վերջնական արտադրանք ու մոնտաժ։ Որոշ բաներ փոփոխվել են, մեղմացվել։ Սակայն նույնիսկ նման «հղկված» վիճակում՝ կինոնկարը շարունակել է պահպանել թեմատիկ սրությունը եւ առաջացրել հանրային լայն արձագանք։ Այսօր արդեն «Դպրոցական վալսն» ընկալվում է որպես առաջին սիրո մասին երիտասարդական դրամա, որտեղ քննարկվում են նաեւ անձի հասունացումը, ազատության գինն ու արարքների հանդեպ պատասխանատվության անխուսափելիությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԽՔ-ում պաշտոնանկությունները շարունակվում են

ԱԽՔ-ում պաշտոնանկությունները շարունակվում են Fri, 14 Aug 2026 17:08:06 +0400 Արմեն Գրիգորյանի ազատումից հետո Անվտանգության…

6 րոպե ago

Իմ հոր խորհրդով եմ միշտ ապրել, որ իմ դեմը որևէ մեկը որևէ բան չդնի. Ղազինյան

Իմ հոր խորհրդով եմ միշտ ապրել, որ իմ դեմը որևէ մեկը որևէ բան չդնի. Ղազինյան…

22 րոպե ago

Վեհափառ Հայրապետն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին

Վեհափառ Հայրապետն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանյաց անդամներին Fri, 14 Aug 2026…

26 րոպե ago

Հայտնի է՝ ով է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում․ մանրամասներ

Հայտնի է՝ ով է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում․ մանրամասներ Fri, 14 Aug 2026 16:45:31 +0400…

28 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ում քննարկում են Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը

#Ուղիղ․ ԱԺ-ում քննարկում են Դավիթ Ղազինյանի թեկնածության հարցը Fri, 14 Aug 2026 16:30:51 +0400 Latest…

43 րոպե ago

Պետական կառույցներն ամիսներով հոսանքի պարտք են կուտակել․ Ղազինյան

Պետական կառույցներն ամիսներով հոսանքի պարտք են կուտակել․ Ղազինյան Fri, 14 Aug 2026 16:24:58 +0400 Latest…

49 րոպե ago