«Հրապարակ». Արդեն երանի ենք տալիս նախորդին, որը նողկալի էր

«Հրապարակ». Արդեն երանի ենք տալիս նախորդին, որը նողկալի էր

Sat, 27 Jun 2026 09:45:45 +0400


«Քաղպայմանագրի» վարչության նիստում, չսպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ԱԺ նախագահի թեկնածու են ընտրել ԱԺ նախկին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողներին հայտնել է Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հետ զրույցում Ռուբեն Ռուբինյանն էլ շեշտել է. «Շոյված եմ արդյունքից, եւ վստահությունն ինձ համար շատ պարտավորեցնող է: Չեմ կարող ասել, որ ինչ-որ բան պետք է ավելի լավ անեմ, քան նախորդ նախագահը կամ մյուս թեկնածուները: Ես կարծում եմ, որ պարոն Սիմոնյանը շատ լավ Ազգային ժողովի նախագահ է եղել, եւ պարոն Կոնջորյանը փայլուն խմբակցության ղեկավար է եղել»:
ԱԺ նախագահի աթոռի համար պայքարում էր 3 թեկնածու՝ գործող խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հաջորդիվ որոշում են կայացնելու ԱԺ փոխխոսնակների հետ կապված` նրանք եւս առաջադրվելու են եւ ՔՊ վարչությունում նույն ընթացակարգով ընտրվելու են:

Հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին արդեն իսկ շնորհավորել է նրա թուրք գործընկերը` Սերդար Քըլըչը: Թեեւ նա դեռ ԱԺ նախագահ չէ, եւ զուտ ֆորմալ առումով շնորհավորելու ոչինչ չկա: Նկատենք, որ Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվում է նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի ընթացքում, թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները: Խոսնակն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, ունենում է երեք տեղակալ, որոնցից մեկը՝ ընդդիմության կազմից:

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում ԿԸՀ-ն հայտարարեց, որ խորհրդարան են անցել ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան» եւ «Հայաստան» դաշինքները, բայց վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է, որտեղ վիճարկվում է նաեւ ԲՀԿ-ի հարցը: Սրան զուգահեռ, դեռ անպատասխան է գլխավոր հարցը՝ արդյոք ընդդիմադիրները կվերցնե՞ն իրենց մանդատները։ Ամեն դեպքում, իշխանական թիմից արդեն հնչում են զգուշացումներ, թե ընդդիմադիրներին խորհրդարանում «քաղաքականապես ոչնչացնելու են»։

Ազգային ժողովը տարեցտարի գահավիժում է: Ամեն անգամ մեզ թվում է, որ սրանից ավելի վատ կազմ դժվար է պատկերացնել, բայց արի ու տես, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը զարմացնում է յուրովի: Վահագն Ալեքսանյանի նման անմակարդակ ԱԺ փոխխոսնակ, Ռուբեն Ռուբինյանի նման կարմիր գծեր չունեցող ու «քուչի» մակարդակի ԱԺ նախագահ, ինչ խոսք, անկախությունից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում մենք երբեք չենք ունեցել: Անգամ քաղաքացու երեսին թքող Ալեն Սիմոնյանն այս աստիճան վատ տարբերակ չէր:

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով այս ընտրությանը, նկատեց. «Տպավորություն ունեմ, որ մենք հայտնվել ենք մի շատ վատ շրջապտույտի մեջ եւ ամեն անգամ երանի ենք տալիս նախորդին, որը նողկալի էր: Ես չեմ նախանձում այս ընդդիմությանը, որը, բնականաբար, վերցնելու է մանդատները եւ գնալու է խորհրդարան: Ես ուղղակի ցավում եմ այն քաղաքացիների համար, ովքեր գնացել են ընտրության, քվեարկել են հանուն փոփոխության եւ առաջիկայում տեսնելու են դաբլ այլանդակություն: Ազգային ժողովի ղեկավար կազմում են ընտրվում մարդիկ, ովքեր ամենանողկալի որակումներն են տվել ընդդիմադիրներին: Նույն Ռուբեն Ռուբինյանը հայտարարում էր, որ սպասում է ընդդիմությանը, որին վերաբերվելու է որպես հանցագործների: Չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել ընդդիմությունը, սակայն երբ նայում եմ ցուցակները, ինձ մոտ մեծ մտավախություններ են առաջանում: Սա չի լինելու խորհրդարան, լինելու է մեկ քաղաքական ուժի «բոյեվիկ» ներկայացումների թատերաբեմ: Ի դեպ, լրատվամիջոցները եւս կանգնելու են լրջագույն սանկցիաների առաջ` խորհրդարանական աշխատանքները լուսաբանելիս: Դա արդեն իսկ տեսանելի է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

6 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

7 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

8 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

8 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

8 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

8 ժամ ago