«Հրապարակ». Փաշինյանին ձեռնտու են նոր ընտրությունների մասին լուրերը

«Հրապարակ». Փաշինյանին ձեռնտու են նոր ընտրությունների մասին լուրերը

Sat, 27 Jun 2026 10:15:15 +0400


ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների վերաբերմունքը հասկանալի է: Նրանք կարծում են, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են ներկայացվել ԿԸՀ-ի կողմից, եւ գտնում են, որ Սահմանադրական դատարանն ընդամենը հաստատելու է դրանք՝ «շունը շան թաթ չի կծի» ասացվածքի տրամաբանությամբ։ «Հրապարակի» հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։

«Գուցե անմիջապես փողոցային պայքարի դուրս գալն են ելք համարում եւ պատրաստ են ապստամբության: Ստեղծված իրավիճակում, սակայն, ինքնաբուխ ապստամբության չգնացին այդ մարդիկ, իսկ ընդդիմադիր առաջնորդներն էլ նախընտրեցին գնալ խաղաղ, իրավական գործիքակազմի կիրառում նախատեսող ճանապարհով»,- նշում է Մելիքյանը։ Ինչ վերաբերում է ակտիվ քննարկումների առարկա դարձած՝ մանդատ վերցնել-չվերցնելու հարցին, նախկին արտգործնախարարը նշում է, որ ընտրողները ձայն են տվել այս կամ այն կոնկրետ վարչապետի թեկնածուին, բնականաբար, եթե իրենց նախընտրած թեկնածուն վարչապետ դառնալու հնարավորությունից զրկվել է, ապա մնացյալը դատարկ ճամարտակություն է համարվում:

Խոսելով Փաշինյանի` բռնաճնշումների քաղաքականության մասին, նա շեշտում է, որ Փաշինյանն արտաքին բացառիկ աջակցություն ունի, որն իրեն թույլ կտա գործի դնել ձեռքի տակ եղած ողջ ուժային, իրավական, տեղեկատվական զինանոցը՝ հնարավոր դժգոհություններն ու դիմադրության փորձերը ճնշելու համար։ «Համապատասխան բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորելու միջոցով նա կձգտի կանխել փողոցային բողոքի պոռթկումները, սակայն եթե դրանք այնուամենայնիվ տեղի ունենան, առանց վարանելու կճնշի` ուժային կառույցները գործի դնելու միջոցով: Այդ մարտավարությունը, անշուշտ, արդյունավետ կլինի նաեւ այն պատճառով, որ ընդդիմադիր առաջնորդներն ուժին ուժով հակազդելու իրական ցանկություն եւ պոտենցիալ կարծես չեն դրսեւորում: Ակտիվ դիմադրություն ցույց տալու համար էլ պահը, իմ կարծիքով, կորսված է»,- շեշտում է զրուցակիցս։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հավանականությանը, ապա այդ խոսակցությունները, Մելիքյանի կարծիքով, օգտակար են գործող իշխանությանը: «Մի կողմից, դրանց հավանական լինելը հոգեբանական նախադրյալներ է ձեւավորում հունիսի 7-ի արդյունքների հետ «ժամանակավորապես» համակերպվելու եւ նոր զարգացումներին համբերատար սպասելու համար, մյուս կողմից էլ Փաշինյանի ձեռքերն են ազատ մնում՝ ցանկացած պահի ներքաղաքական նոր, ավելի նախընտրելի ստատուս քվո ձեւավորելու համար»,- շեշտում է նա։ Մելիքյանը կարծում է, որ Կրեմլի ընդգծված հականիկոլականությունն իրականում Փաշինյանին աջակցելու ձեւ է՝ գիտեն, որ Արցախի հանձնումը հակառուսական տրամադրությունները սրեց Հայաստանում, իսկ ընդդիմադիրների պրոռուսական դիրքորոշումը կամ ընդգծված ռուսամետությունը հարվածեց հենց ընդդիմությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինձ համար դժվար է այդ ամենը համատեղել լուսավորյալ առաջնորդի կերպարի հետ

Ինձ համար դժվար է այդ ամենը համատեղել լուսավորյալ առաջնորդի կերպարի հետ Sat, 27 Jun 2026…

31 րոպե ago

Լուրջ մտահոգություններ կան․ ի՞նչ են այս անգամ քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն

Լուրջ մտահոգություններ կան․ ի՞նչ են այս անգամ քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Sat, 27 Jun 2026…

46 րոպե ago

ԿԸՀ նախագահի տեղակալը պնդում է` ընտրությունները անցել են հանգիստ եւ կազմակերպված

ԿԸՀ նախագահի տեղակալը պնդում է` ընտրությունները անցել են հանգիստ եւ կազմակերպված Sat, 27 Jun 2026…

56 րոպե ago

Փաշինյանի քայլե՛րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը

Փաշինյանի քայլե՛րն են արժեզրկում Սահմանադրական դատարանը Sat, 27 Jun 2026 14:45:04 +0400 Ընտրությունների արդյունքները դեռևս…

1 ժամ ago

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ Sat, 27 Jun…

1 ժամ ago

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը Sat, 27 Jun 2026 14:30:02 +0400 Սաուդական Saudi Aramco…

1 ժամ ago