«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցների տնօրենների, ուսուցիչների նախընտրական խախտումների մասին

«Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն՝ դպրոցների տնօրենների, ուսուցիչների նախընտրական խախտումների մասին

Sat, 27 Jun 2026 13:15:53 +0400


Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցավ պետական եւ վարչական ռեսուրսի մեծ ներգրավմամբ։ Իշխող կուսակցության, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին աշխատանքային, դպրոցական դասերի ժամերին մասնակցում էին նաեւ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները։ Հաճախ ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին տանում էին նաեւ իրենց աշակերտներին, դրա մասին տասնյակ տեսանյութեր կան, հարցազրույցներ։ Աշակերտները ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ դրոշներ էին ծածանում, տասնյակ հազարավոր երեխաներ Նիկոլ Փաշինյանից Հայաստանի քարտեզի պատկերով կրծքանշաններ էին նվեր ստանում եւ թխվածք՝ կեքսեր:

Խորհրդարանական ընտրություններից բավական ժամանակ է անցել։ Հունիսի 15-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Հունիսի 7-ի ընտրությունների առնչությամբ ՔՊ կուսակցության նախընտրական հավաքներ-քարոզչությանը աշխատանքային ժամերին մասնակցելու, այդ հավաքներին իրենց դպրոցի ուսուցիչներին, աշխատողներին, աշակերտներին տանելու համար ՀՀ հանրակրթական քանի՞ դպրոցի տնօրեն է կարգապահական կամ այլ պատասխանատվության ենթարկվել, ովքե՞ր են այդ տնօրենները, նրանք ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի պատասխանում նշված է․ «ՀՀ ԱԺ հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքում արձանագրվել են քաղաքական տարբեր ուժերի քարոզչության դեպքեր՝ կրթության ոլորտի օրենսդրության խախտումներով, որոնց վերաբերյալ ստացված ահազանգերը ներկայացվել են իրավապահ մարմիններին: Մասնավորապես՝ ԿԳՄՍ նախարարության կողմից արձանագրվել են հետեւյալ դեպքերը. ՀՀ Արագածոտնի մարզի Արագած, Քուչակ եւ Բերքառատ գյուղերի հանրակրթական դպրոցների մանկավարժների եւ սովորողների կողմից արձանագրվել է մասնակցություն քաղաքական քարոզարշավի՝ աշխատանքային ժամերին եւ ուսումնական գործընթացի ընթացքում։ Վերոգրյալ դպրոցների տնօրենների նկատմամբ առաջարկվել է կիրառել կարգապահական տույժեր՝ խիստ նկատողություն: ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի միջնակարգ դպրոցի եւ ՀՀ Արագածոտնի մարզի Պարտիզակի Ահարոնի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ծնողների կամ աշխատակիցների կողմից տարածվել էին հաղորդագրություններ, որոնք առնչվում էին քաղաքական բնույթի քարոզարշավին մասնակցությանը: ՀՀ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի նախակրթարանի աշխատակիցները աշխատանքային ժամերին մասնակցել են քաղաքական քարոզարշավի: Վայոց ձորի մարզի Ջերմուկի թիվ 3 միջնակարգ դպրոցի անձնակազմը (ուսմասվար) դասերի ընթացքում պարբերաբար արտահայտել է քաղաքական դիրքորոշում: Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոսների կողմից պարբերաբար իրականացվել է քաղաքական քարոզչություն: Նշված բոլոր դեպքերի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ դրանք քննարկելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու եւ արդյունքների մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հայտնելու նպատակով: Ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ օրենսդրության խախտումները կրել են զանգվածային բնույթ, մինչդեռ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է միայն Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցների մանկավարժների, սովորողների մասնակցությամբ օրինախախտումների մասին։ Իսկ այլ մարզերում, Երեւանում նման խախտումներ չե՞ն եղել, ԿԳՄՍ նախարարությունն այդ մասին տեղյակ չէ՞։ Եվ վստահ չենք, որ պատժվողների շարքում իշխանություններին ծառայություններ մատուցած մանկավարժներն են միայն: Առաջիկայում կփորձենք պարզել` գուցե ընդդիմադիր ուժերին համակրող շրջանակներին են միայն պատժել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ Sat, 27 Jun…

3 րոպե ago

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը Sat, 27 Jun 2026 14:30:02 +0400 Սաուդական Saudi Aramco…

4 րոպե ago

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին Sat, 27 Jun 2026 14:12:08 +0400 ԱԺ նախկին…

22 րոպե ago

Նամիբիան ցեղասպանության համար փոխհատուցում է պահանջում Գերմանիայից

Նամիբիան ցեղասպանության համար փոխհատուցում է պահանջում Գերմանիայից Sat, 27 Jun 2026 14:00:01 +0400 Նամիբիան Գերմանիայից…

34 րոպե ago

Լիպարիտ Դրմեյանը 2 առաջարկ ուներ

Լիպարիտ Դրմեյանը 2 առաջարկ ուներ Sat, 27 Jun 2026 13:53:58 +0400 Latest news from Secure…

40 րոպե ago

Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է

Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է Sat, 27 Jun 2026 13:45:34…

48 րոպե ago