Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից․․․

Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից․․․

Sat, 27 Jun 2026 13:30:13 +0400


Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը («QS World University Rankings 2027»):
Աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից, իսկ Ադրբեջանից, ուշադրությո’ւն, 7 համալսարան, որոնցից ամենաբարձրն արդեն 565-րդն է:

Բայց ամենահետաքրքիրը դա չէ. ընդամենը 3 տարի առաջ նույն ցանկում եղել է 0 համալսարան Ադրբեջանից:
Այս գրառումն այն մասին չէ, թե որքան լավն են ադրբեջանական համալսարանները: Ճիշտ հակառակը՝ ո’չ իրենք են շատ բարձր դիրքերում դեռ, ո’չ էլ վարկանիշներն են որակի վերջնական երաշխիք: Գրառումն այն մասին է, որ նույնիսկ իրենք են կարողանում ընդամենն ակնհայտ նվազագույն քայլերն անելով էական առաջընթաց գրանցել:

Իսկ թե մենք ինչու մինչև հիմա չենք կարողանում անել ակնհայտ նվազագույն քայլերը, պատճառները կրկին ակնհայտ են՝ սնապարծություն, ինքնախաբեություն, խիզախության պակաս, կարճաժամկետ մտածողություն…

Հ.Գ.
Մասնագիտական թեմաներով սովորաբար Լինքդինում եմ գրում՝ անգլերեն, սակայն այս մեկը միայն Ֆեյսբուքում կթողնեմ, որովհետև այնտեղ չափից շատ են միջազգային գործընկերները, իսկ ես ուզում եմ, որ սա միայն մենք կարդանք:

Ռուբեն Հայրապետյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ կլինի, եթե փակվի 102-րդ ռուսական ռազմաբազան

Ի՞նչ կլինի, եթե փակվի 102-րդ ռուսական ռազմաբազան Wed, 02 Sep 2026 09:47:23 +0400 Ի՞նչ կլինի,…

15 րոպե ago

Ամեն ինչ սկսեց Ղարաբաղից. Պուտինը կոշտ պատասխանեց Հայաստանի և Փաշինյանի մասին հարցին

Ամեն ինչ սկսեց Ղարաբաղից. Պուտինը կոշտ պատասխանեց Հայաստանի և Փաշինյանի մասին հարցին Wed, 02 Sep…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը

«Հրապարակ»․ Բժիշկներից հետ են գանձում հունվարից ստացած աշխատավարձերը Wed, 02 Sep 2026 09:45:05 +0400 Այս…

17 րոպե ago

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց Wed, 02 Sep 2026 09:40:22 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով` Ֆինանսների նախկին…

22 րոպե ago

Բիշքեկը չմերձեցրեց Երևանին ու Մոսկվային

Բիշքեկը չմերձեցրեց Երևանին ու Մոսկվային Wed, 02 Sep 2026 09:30:20 +0400 Բիշքեկում լիակատար բաժանում տեղի…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը

«Հրապարակ»․ Հանրային ռադիոն դադարել է լինել ժողովրդի ձայնը Wed, 02 Sep 2026 09:15:35 +0400 1926…

47 րոպե ago