ԿԸՀ-ում տեղի ունեցածը հանցագործություն է

ԿԸՀ-ում տեղի ունեցածը հանցագործություն է

Sat, 27 Jun 2026 18:15:16 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության երկրորդ համար Վարդան Այվազյանն է։

– Պարոն Այվազյան, ընտրություններին մասնակցած յոթ քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Իրավաբաններն ու քաղաքագետներն ասում են, որ տեղի ունեցածը աննախադեպ է, երբեք չի եղել նման բան, որ ընտրություններից հետո միանգամից յոթ ուժ նույն պահանջով դիմեն ՍԴ։ Երեկ տեղի ունեցավ ՍԴ նիստ, ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ ՍԴ դատավորները, նրանց առնվազն մեծ մասը անկախ չեն, և հնարավոր է իշխանություններին հաճելի վճիռ կայացնեն։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ավարտ կունենա այս պրոցեսը։

– Ես կարող եմ ասել, որ ընտրությունների արդյունքները խայտառակ ձևով կեղծվել են, այդպես են կարծում նաև մեր քաղաքացիներից շատ շատերը, բայց թե Սահմանադրական դատարանը ինչ վճիռ կկայացնի, ես այս փուլում այդ մասին խոսելը այնքան էլ տեղին չեմ համարում, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի։ Լսում եմ երբեմն հստակ գնահատականներ այս մասին, սակայն դա առնվազն լուրջ չէ, որովհետև ցանկացած իրավաբան պետք է սպասի պրոցեսի ավարտին։ Ես իրավաբան եմ, ավելի շատ հակված եմ իրավական գնահատականներին, որպես ՀՀ քաղաքացի կարծում եմ, որ ընտրությունները խայտառակ կերպով կեղծվել են։

– Դուք ընտրություններին մասնակցել եք, սահմանադրագետ եք, նաև քաղաքական գործիչ եք։

– Մեր քաղաքական ուժը մյուսների պես չունի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, 2000 և ավելի ընտրատեղամասերում մենք չենք ունեցել վստահված անձեր, և չեմ կարող հստակ դատողություններ անել, կոնկրետ փաստեր նշել, սակայն մյուս ուժերը ունեցել են կոնկրետ տեղեկություններ, և դրանց հիման վրա դիմել են ՍԴ, եթե մենք էլ ունենայինք, մենք էլ կդիմեինք։

– Նշում եք, որ խայտառակ ձևով ընտրությունները կեղծվել են։ Մի քանի դրվագ կնշե՞ք, որը տեսանելի է Ձեզ։

– Նախ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հստակ ժամային գրաֆիկով գործեր։ Տեղամասային հանձնաժողովներին սահմանված է 12 ժամ՝ ընտրության պրոցեսի համար, երեկոյան 20։00-ից մինչև 04։00-ն պետք է հաշվարկված լինեին ընտրությունների արդյունքները, իսկ մինչև առավոտյան 08։00-ն պետք է ԿԸՀ-ն հրապարակեր ընտրությունների նախնական արդյունքները, սակայն մենք տեսանք, որ ԿԸՀ-ն ժամերի հարցում հապաղում էր, և իր պարտականություններից շեղվում էր։ Մենք նաև տեսանք, որ 20 տոկոս ձայների հաշվարկից հետո հաշվարկների արդյունքները ուշացան, ՔՊ-ն իրեն հաղթած հռչակեց և այլն։ Սրանք արդեն իսկ խոսում են կեղծիքների մասին։ Իսկ ավելի հստակ՝ առարկայական կեղծիքների մասին խոսում են այն քաղաքական ուժերը, ովքեր ունեցել են վստահված անձեր՝ բոլոր տեղամասերում։ Մենք ոչ մի էտապում վստահված անձեր չենք ունեցել։

– Երեք ընտարեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչվեցին, սակայն ԿԸՀ-ն որոշեց, որ այդ տեղամասերում վերաքվեարկություն չպետք է անցկացվի։ Պատճառն ակնհայտ է, որպեսզի ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարի։ Սրան ի՞նչ գնահատական կտաք։

– Այս ամենին տալիս եմ գնահատական որպես մասնագետ, որպես սահմանադրագետ։ ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը խայտառակ աղաղակող Ընտրական օրենսգրքի խախտում է, իսկ եթե ավելի կոնկրետ՝ ԿԸՀ-ում տեղի ունեցածը հանցագործություն է։ Երեք ընտրատեղամասերում միանշանակ պետք է վերաքվեարկություն լիներ։ Ի՞նչ է նշանակում մեր քաղաքացիների ընտրական իրավունքը, որը ամրագրված է սահմանադրությամբ, այսպես ոտնահարելը։ Սա խայտառակ նախադեպ է։ Անվավեր ճանաչվելուց հետո վերաքվեարկությունը պարտադիր է։ Բայց տեղի ունեցավ պարզից էլ պարզ՝ աղաղակող խախտում, ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու նպատակով։ Այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

5 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

5 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

6 ժամ ago

Անտառային հրդեհ Թուրքիայում

Անտառային հրդեհ Թուրքիայում Sun, 30 Aug 2026 23:15:27 +0400 Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթխիե շրջանում անտառային…

6 ժամ ago

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել Sun, 30 Aug 2026 23:00:17 +0400 Թուրքիայի Ադանայի…

6 ժամ ago

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան Sun, 30 Aug 2026 22:58:39…

6 ժամ ago