Մնացածի վրա թքած

Մնացածի վրա թքած

Sat, 27 Jun 2026 19:45:05 +0400


2018-2020 թվականներին՝ նախքան 44-օրյայի խայտառակ պարտության արձանագրումը, Նիկոլը դիմում էր կեղծիքների: Բայց դրանք, այսպես ասած, ժողովրդամետ էին: Այսինքն, որպես կեղծիքներ դրանք միտված էին մարդկանց հիմարացնելուն: Սակայն, միևնույն ժամանակ, երևութապես ուղղված էին նույն այդ մարդկանց շահերը սպասարկելուն: Բավարար է հիշել պատերազմի ընթացքում լայնորեն տարածված՝ «հաղթելու ենք» ֆեյսբուքյան հեշթեգը: Կամ այդ օրերին ինքն իրեն գերշնորհալի հրամանատար ներկայացնելը: Ինչն էլ «ամրագրվել» էր Միրզոյան Արոյի՝ «գերագույնն է՝ չշշկռվեք» դատողությամբ: Նիկոլը, կրկնեմ, այդ ժամանակ երևութապես ներկայանում էր որպես մեկը, ում միակ հոգսը ժողովուրդն էր ու հայրենի երկիրը: Իսկ հայրենիքն էլ ներառում էր Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը: Եվ ոչ թե սխալվում էր այդ և նման այլ հարցերում՝ ինչպես հիմա է փորձում «արդարանալ»:
Ինչը նորմալ էր, քանի որ դեռևս առկա էր Սերժին մերժած «դուխով» Նիկոլի ֆենոմենը: Բայց պատերազմի խայտառակ պարտությամբ այդ ամենը նետվեց աղբարկղ: Ու մարդկանց հիմարացնելն էլ ստացավ իր բնական տեսքը: Այն է՝ արվում էր հանուն իշխանության պահպանման: Այն իշխանության, որն իբրև թե պատկանում էր ժողովրդին: Ու ժողովուրդն էլ ժամանակավորապես հանձնել էր իր վստահությունը վայելող քաղաքական ուժին: Այսինքն, Նիկոլին: Ու այն կվերադարձվեր ժողովրդին՝ երբ ժողովուրդը դա պահանջեր: Պահանջն էլ կարող էր դրսևորվել երկու տարբերակով՝ հեղափոխությամբ, ինչպես ինքն էր կարգվել վարչապետ, և կամ ընտրություններով: Իհարկե, երկու դեպքում էլ կեղծում էր, բայց դա այլ հարց է. կեղծիք բացահայտելն ու վերացնելը կախված է արդեն ոչ թե իրենից, այլ նույն այդ ժողովրդից:

Ինչևէ, հաշվի առնելով, որ իշխանությունից կամավոր հրաժարվելն ընդունված չէ մեզանում՝ կեղծիքն էլ վերադարձավ իր բնական վիճակին: Այն վերածվեց հանուն իշխանության պահպանման՝ նույն այդ ժողովրդին հիմարացնելու գործիքի: Իսկ նման պայմաններում սկսված երևույթը կանգ չի առնում, այն անընդհատ «զարգացում» է ապրում: Ու իր երկրի ժողովրդին հիմարացնելու գործընթացը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ դեպի հյուսիս ու արևմուտք: Հյուսիսային ուղղությամբ այդ փորձերը, բնականաբար, չէին կարող պսակվել հաջողությամբ: Ինչը պետք է որ դադարեցվեր, քանի որ հյուսիսում ղեկավարին ոչ ադեկվատ նրա վարքն արժանանում էր համապատասխան արձագանքի՝ բնորոշվելով որպես դեմագոգիա: Դա ներկայացվում էր ոչ թե ՌԴ նախագահի, վարչապետի և կամ գոնե ԱԳ նախարարի, այլ նախարարության պաշտոնական ներկայացուցչի շուրթերով: Ինչից ինքն հերսոտում էր, բայց դա արդեն իր ու մեր ժողովրդի խնդիրն էր:

Այլ էր իրավիճակն արևմտյան ուղղությամբ: Ճիշտ է, այնտեղ ևս գիտակցում էին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ոչ ադեկվատ վարքը: Բայց իրենց ձեռք էր տալիս այդ գործընթացը՝ հատկապես որ այն ուղղված էր ընդդեմ իրենց աշխարհաքաղաքական թշնամու՝ Ռուսաստանի: Ինչն այն դարձնում էր ընդունելի, ու նրանք նույնիսկ հովանավորում են դա: Իրենք թքած ունեին և ունեն, որ նրա ոչ ադեկվատ վարքը կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության կորստյանը: Քանի որ մեր տարածաշրջանում ինքը չէ Եվրամիության հուսալի գործընկերը, այլ Ադրբեջանի բռնապետը: Ի դեպ, նրանք թքած ունեն նաև Իլհամի բռնապետ լինելու վրա: Նրանց անհրաժեշտ է, որպեսզի իր ոչ ադեկվատ վարքով Հայաստանի վարչապետը թշնամանա Ռուսաստանի ղեկավարության հետ: Իսկ որպեսզի դա չափազանց ծանր չնստի ժողովրդի վրա՝ վտանգելով վերջինիս իշխանությունը, պատրաստ են ժամանակ առ ժամանակ թուլափայ տրամադրելու խոստումներ տալ մեր ժողովրդին:

Որպես վերջաբան ներկայացնեմ ԵԽԽՎ նիստում ԱԺ պատվիրակության ՔՊ-ական անդամ Ղազարյան Սոնայի ելույթից մի հատված: «Ընդդիմության պահանջով երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, և ներկայումս այդ հարցի վերաբերյալ քննություն է ընթանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում»: Կարծում եմ, որ այն արժանացել է Եվրախորհրդարանի պատգամավորների բուռն ծափահարություններին: Արտաքնապես որպես ժողովրդավարական գործընթաց ներկայացվածն իրականում գործող իշխանության կողմից դրա սկզբունքները ոտնահարելու դեմ գործողություն է՝ իրականացված ընդդիմության կողմից: Բայց դա, իհարկե, այդ խորհրդարանի առումով օրակարգային հարց չէ: Կարևորը Ռուսաստանի դեմ Հայաստանին թշնամացնելն է՝ մնացածի վրա թքած:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը Fri, 06 Nov 2026 17:15:34 +0400 Այսօր տեղի…

16 րոպե ago

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը Fri, 06 Nov 2026 17:02:07 +0400 Latest news…

29 րոպե ago

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ Fri, 06 Nov 2026 17:00:21 +0400 Բրազիլիայի…

31 րոպե ago

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին Fri, 06 Nov 2026 16:44:35…

47 րոպե ago

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին Fri, 06 Nov 2026 16:41:49 +0400 Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը…

49 րոպե ago

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան Fri, 06 Nov 2026 16:38:58 +0400 Latest news…

52 րոպե ago