Հայաստանի հավաքականի ավագը նոր թիմ ունի․ մանրամասներ

Հայաստանի հավաքականի ավագը նոր թիմ ունի․ մանրամասներ

Sun, 28 Jun 2026 11:30:24 +0400


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։

Կարպովը հայտնել է, որ կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ավելի վաղ Սպերցյանը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը Մոսկվայի «Սպարտակի» դեմ կարող է իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» կազմում։

2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։

Հայաստանի ընտրանու ավագի պայմանագիրը «Կրասնոդար» ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ֆոն Դեր Լայենը հեղափոխությո՞ւն է սկսում

Ֆոն Դեր Լայենը հեղափոխությո՞ւն է սկսում Sun, 30 Aug 2026 09:45:33 +0400 Ֆինանսատնտեսական հեղափոխություն ԵՄ–ո՞ւմ։…

13 րոպե ago

Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է

Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է․ այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է Sun, 30 Aug…

29 րոպե ago

Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան

Էլ Նինյոն հասել է վերջին 1,000 տարվա ընթացքում իր առավելագույն ուժգնությանը․ Լևոն Ազիզյան Sun, 30…

43 րոպե ago

Այսօրվա «հետդարձը» ուրիշ բան է` սա հին վերքերը քչփորելով, նոր վերքերը կոծկելու համար է արվում

Այսօրվա «հետդարձը» ուրիշ բան է` սա հին վերքերը քչփորելով, նոր վերքերը կոծկելու համար է արվում…

59 րոպե ago

Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ

Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած շուրջկալի ընթացքում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մոտ 140 օտարերկրյա…

2 ժամ ago

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը

Գիշերը գլուխը բարձին դնելիս վերհիշե’ք, որ այս մարդն է լուծում մեր երեխաների ճակատագիրը Sat, 29…

10 ժամ ago