Մոսկվայի մետրոյում մի քանի ժամ տևած շուրջկալի ընթացքում ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են մոտ 140 օտարերկրյա քաղաքացու, որոնք Ռուսաստանում գտնվել են միգրացիոն օրենսդրության խախտմամբ։ Բոլոր ձերբակալվածների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, որից հետո նախատեսվում է նրանց արտաքսել երկրից, հայտնել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով գերատեսչության միգրացիոն ծառայությանը։
Գործողության ընթացքում իրավապահները կիրառել են հատուկ համակարգ, որը նախատեսված է միգրացիոն օրենսդրությունը խախտողների բացահայտման համար։ ՆԳՆ-ում նշել են, որ նմանատիպ տեխնոլոգիաներ արդեն կիրառվում են մետրոյում, օդանավակայաններում, գետային նավահանգիստներում, երկաթուղային կայարաններում և այլ օբյեկտներում։
«Մոսկվայի մետրոպոլիտենի տարածքում անցկացված փորձը ցույց տվեց իր արդյունավետությունը», — նշվել է միգրացիոն ծառայության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ նման շուրջկալները կանցկացվեն կանոնավոր հիմունքներով, այդ թվում՝ Ռուսաստանի այլ տարածաշրջաններում։
Source: USAArmenia
Գուտերեշը Երևանում է Thu, 15 Oct 2026 10:30:05 +0400 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս…
«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է Thu, 15 Oct 2026 10:25:30 +0400 Բարձրագույն…
«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ Thu, 15 Oct 2026 10:15:31 +0400…
Հալալ ա կերածդ պարգևավճարը․ գրի ոչ թե «տոլմայի», այլ «դոլմայի» փառատոն Thu, 15 Oct 2026…
Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է Thu, 15 Oct 2026 10:07:26 +0400…
Որքան է Թուրքիա-ԵՄ առևտրի ծավալը Thu, 15 Oct 2026 10:00:43 +0400 Թուրքիայի առևտրի նախարար Օմեր…