Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը

Հոգ տար երեխաների համար եւ փրկիր ձեռագրերս․ Եղիշե Չարենցի կյանքի վերջին պատգամը

Sat, 28 Nov 2026 22:15:29 +0400


1937 թվականի ամռանը, տաղանդավոր հայ պոետ Եղիշե Չարենցի կյանքը հայտնվեց սպառնալիք տակ։ Ապրիլին նրան հեռացրել էին Հայկական ԽՍՀ Գրողների միության շարքերից։ Նրա ստեղծագործությունները ենթարկվում էին սուր քննադատության, իսկ գրական կապերը նրա հեռ դառնում էին վտանգավոր։

Հուլիսի 27-ին Չարենցին ձերբակալում են։ Երեւանի բանտում նա մնում է չորս ամիս։ Չարենցի կնոջ՝ Իզաբելլայի, դստեր՝ Արփենիկի եւ ժամանակակիցների հիշողությունները թույլ են տալիս վերականգնել մեծ բանաստեղծի կյանքի վերջին ամիսների ողբերգական հանգամանքները։ Եւ այսպես, 1937 թվականի ամռանը բանաստեղծն իր ընտանիքին ուղարկում է Ծաղկաձոր, հույս ունենալով, որ այդպիսով կկարողանա հարազատներին հեռու պահել ճնշծումներից։ Սակայն շուտով ընտանիքին հանում են տրամադրված սենյակներից։ Իմանալով այդ մասին՝ Չարենցը ցնցվում է եւ, ինչպես դուստրն է հիշում, կանխազգում վերահաս աղետը։ Հուլիսի քսանյոթին ՆԳ ժողկոմի աշխատակիցները գնում են բանաստեղծի հետեւից, երբ նա դստեր հետ զբոսնում էր գետի ափին։ Ձերբակալությունից առաջ՝ Չարենցը տուն է վերադառնում, հրաժեշտ տալիս կնոջը եւ նրան փոխանցում իր ոսկյա ժամացույցը։ Իզաբելլան հույս ուներ, որ ամուսինը դեռ կարող է վերադառնալ, սակայն դա նրանց վերջին հանդիպումն էր։ Տասնհինգ օր նա փորձում էր գտնել ամուսնուն բանտերում եւ ՆԳ Ժողկոմատի հաստատություններում, սակայն որեւէ տեղեկություն ստանալ չէր կարողանում։

Գտնվելով կալանքի մեջ, Չարենցը տառապում էր ծանր ցավերից եւ կարիք ուներ բուժօգնության ու դեղորայքի։ Կինը կանոնավոր կերպով փոխանցում էր նրան մթերք ու դեղորայք, սակայն նրան չէին թույլատրում տեսակցել ամուսնուն։ Մ անգամ Իզաբելլան հայտնաբերում է նամակ՝ գրված քիմիական մատիտով՝ ամուսնու վերնաշապիկի վրա․ «Իզաբելլա, հոգ տար երեխաների մասին եւ փրկիր ձեռագրերս»։ Բանաստեղծը խնդրում է իր գրական ժառանգության փրկությունը վստահել նկարչուհի Ռեգինա Ղազարյանին։ Նրա խիզախության շնորհիվ՝ ձեռագրերը հնարավոր է լինում պահպանել։ Հետագայում, Ռեգինան բանաստեղծի դստերն է փոխանցում հինգ հազար էջ անտիպ էջեր՝ Չարենցի գրական ժառանգությունից։Շուտով ձերբակալում են նաեւ Իզաբելլային եւ աքսորում Կենտրոնական Ասիա։ Դուստրերին իր մոտ է վերցնում տատիկը։ Այսպես, փոքրիկ Արփենիկն ու Գայանեն զրկվում են ծնողներից։ Կյանքի վերջին ամիսներին՝ բանաստեղծի առողջական վիճակը կտրուկ վատանում է։ Հրատարակչական կազմարար Պատրիկ Սարոյանի հիշողությունների համաձայն, ով տեսել էր Չարենցին բանտային հիվանդանոցում, բանաստեղծը հյուծված էր, սուր ցավեր ուներ եւ մշտապես խնդրում էր, որ իրեն դեղեր տան։ Սակայն ամենաշատը նրան անհանգստացնում էր կնոջ ու երեխաների ճակատագիրը։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ Չարենցը մահանում է 37-ի նոյեմբերի քսանյոթին, Երեւանի բանտում, առավոտյան ժամը յոթին։ Կյանքի վերջին ժամերի հետ կապված դեռեւս շատ հարցեր կան, որոնք անպատասխան են մնացել։ Անհայտ է նաեւ մեծ բանաստեղծի գերեզմանի վայրը։ Տարիներ անց, Արփենիկը, պահպանելու համար հոր հիշատակը, հրաժարվում է արտասանել Ստալինի մասին բանաստեղծությունը եւ դրա փոխարեն արտասանում է հոր «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը։ Հետագայում նա դա համարում է հոր արդարացմանը միտված իր առաջին ներքին պոռթկումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պորտուգալացի կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել են

Պորտուգալացի կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել են Sat, 28 Nov 2026 22:30:09 +0400 Անգլիական «Մանչեսթեր…

10 րոպե ago

Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ

Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Sat, 28 Nov 2026 22:23:21…

17 րոպե ago

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ

Մելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ Sat, 28 Nov 2026 22:00:07…

40 րոպե ago

Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես

Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես Sat, 28 Nov 2026 21:45:40 +0400 Վայ,…

55 րոպե ago

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության…

1 ժամ ago

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Sat, 28 Nov 2026 21:30:36 +0400 Եմենում…

1 ժամ ago