Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը

Sat, 28 Nov 2026 21:35:11 +0400


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.

«Ախր շատ տկարամիտ են Հայ ազգային կոնգրեսի վարկաբեկման առաջադրանք ստացած Նիկոլ Փաշինյանի քարոզիչները։

Նրանք էդպես էլ չհասկացան 1988-ի մեծ ազգային զարթոնքի ծնունդ Հայոց համազգային շարժման գաղափարախոսությունն ու քաղաքական փիլիսոփայությունը։

Մերժելով հայդատականությունը որպես արկածախնդրական քաղաքական մեթոդաբանություն, որը հիմնված է իրողությունների ոչ ադեկվատ ընկալման, անիրատեսական ռևանշիստական նկրտումների և «պատմական արդարության» վերականգնման սին պատրանքների վրա՝ «Ղարաբաղ» կոմիտեն և Հայոց համազգային շարժումն ի սկզբանե եղել են հայ ժողովրդի իրավունքները պաշտպանող առողջ՝ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ դիրքերի վրա։

Այն ծնվել է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժում՝ այնուհետև որդեգրելով նաև ինչպես անկախ հայկական պետության ստեղծման, այնպես էլ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացված զանգվածային ջարդերից հետո Արցախի ժողովրդի ինքնապաշտպանությանն աջակցության օրակարգը։

Եթե փորձենք երկու բառով բնութագրել Հայոց համազգային շարժման, այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսի և վերջերս մոդայիկ բառ դարձած «լևոնականության» քաղաքական փիլիսոփայությունը, ապա ես դա կանվանեի «իրատեսական ազգայնականության» դոկտրին, որը ձևակերպվում է ժամանակակից քաղաքակրթության և գործող միջազգային աշխարհակարգի ու հանրության համար ընդունելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։

Այս է պատճառը, որ ժամանակին հայդատականները մեզ մեղադրում էին «հակազգային» լինելու, իսկ իշխանության այսօրվա ծախու քարոզիչները մեղադրում են «հայդատական» լինելու մեջ։

Մերժելով հայդատականությունը՝ Հայոց համազգային շարժումը երբեք չի մերժել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կամ 1915 թվականի Հայոց ցեղասպանության եղելությունը և միջազգային ճանաչման գործընթացը (մենք ուղղակի չենք ընդգրկել այն արտաքին քաղակաքական օրակարգի մեջ որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման)։

Ե՛վ 1990 թվականի Անկախության հռչակագիրը, և՛ դրա վրա հղման ընդգրկումը Սահմանադրության նախաբանի մեջ արտացոլել են մեր մոտեցումներն առ այն, թե ինչպես մենք պետք է ձևակերպենք մեր ազգային ձգտումներն աշխարհի համար ընկալելի լեզվով՝ զերծ պահելով ազգայնական ծայրահեղականությունից և քաղաքականապես ժամանակավրեպ բառապաշարից։

Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը, որը՝

1. մի կողմից՝ հաստատում է հայոց պետության պատմական շարունակականությունը և պաշտպանում է մեր պատմամշակութային ինքնությունը՝ ներառյալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը,
2. մյուս կողմից՝ հավասար ժողովրդավարական իրավունքներ է ապահովում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ անկախ էթնիկ ծագումից, և մերժում ազգային բացառիկության կեղծ գաղափարախոսությունը ինչպես ներքին կյանքում, այնպես էլ միջազգային ասպարեզում։

Հայաստանի Հանրապետության հիմքում եղած երկու հիմնարար փաստաթղթերը՝ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը, մենք ձևակերպել ենք աշխարհի համար ընդունելի ազգային կոնսենսուսի հիման վրա։ Հակառակ այսօրվա ապիկար իշխանությունների պնդումների՝ դրանք երբեք «կոնֆլիկտածին» չեն եղել։ 1991–1998 թվականներին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ բանակցություններում երբեք այդ ձևակերպումների փոփոխության հարց չեն բարձրացրել։

Նման հարցի բարձրացումը կապված է բացառապես այն գնի հետ, որը հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին։

Հետևաբար, հարցն ունի պարզ լուծում։

ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես

Դավիթ Համբարձումյանին ընտրող մասիսցիներին էլ բանտարկի, որ հաղթես Sat, 28 Nov 2026 21:45:40 +0400 Վայ,…

9 րոպե ago

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ Sat, 28 Nov 2026 21:30:36 +0400 Եմենում…

24 րոպե ago

Պետպատվերով կեղծ պատմագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը նենգափոխում Անդրկովկասի պատմությունը

Պետպատվերով կեղծ պատմագիտություն, կամ ինչպես է Ադրբեջանը նենգափոխում Անդրկովկասի պատմությունը Sat, 28 Nov 2026 21:15:15…

40 րոպե ago

Ճամփորդություն հազարամյակների միջով․ ռուս գրողը՝ Հայաստան ուղեւորության մասին

Ճամփորդություն հազարամյակների միջով․ ռուս գրողը՝ Հայաստան ուղեւորության մասին Sat, 28 Nov 2026 21:00:37 +0400 Ռուս…

54 րոպե ago

Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածո՞ւն

Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածո՞ւն Sat, 28 Nov 2026 20:45:45 +0400 Հակոբյան Աննայի լայվերը սովորաբար չեմ…

1 ժամ ago

Հանգուցյալների աճյուններից պատրաստված աղյուսով շենք են կառուցում

Հանգուցյալների աճյուններից պատրաստված աղյուսով շենք են կառուցում Sat, 28 Nov 2026 20:30:09 +0400 Բրիտանական Բիրկենհեդ…

1 ժամ ago