Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածո՞ւն

Երևանի քաղաքապետի հաջորդ թեկնածո՞ւն

Sat, 28 Nov 2026 20:45:45 +0400


Հակոբյան Աննայի լայվերը սովորաբար չեմ դիտում. նորմալ մարդու համար գերդոզավորում կառաջացնի Փաշինյան-Հակոբյան ընտանիքի մեկից ավելի անձի տոքսիկ նյութերին ծանոթանալը: Այնպես որ նախորդ օրը կայքերից մեկում պատահաբար նայեցի Վիեննայում նկարվածը: Սակայն պետք է խոստովանեմ, որ լայվը հետաքրքիր ձևով էր կառուցված: Այն ուներ հարցադրումների տեսք. «տեսնես ո՞նց են փողոցները մաքրել «ձյուներից», տեսնես ինչպե՞ս է ստացվել, որ փողոցում տրանսպորտ չկա»: («Ձյուներից»-ը նրա օգտագործած բառն է, ինչը դրել եմ չակերտների մեջ, քանի «ձյուն» բառը հոգնակի չունի): Այսինքն, առկա է հարցադրում, ինչը ենթադրել է տալիս, որ հեղինակը կարող է իմանալ պատասխանը: Մեկնաբանություններից մեկն էլ հուշեց, որ Հակոբյանը փորձում է Ավինյանի ձեռքից խլել Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Ու ինքս ինձ վրա զարմացա, թե ինչպես գլխի չէի ընկել անմիջապես: Չէ որ տրանսպորտի խցանումների մասին լայվը հենց դա էր մատնացույց անում: Ու Սիմոնյան Ալենն էլ ոչ թե իր համար էր կիսվել նրա լայվով, այլ ենթադրաբար տիկնոջ խնդրանքով: Որովհետև այդ բնույթի հարցը կարող է լուծվեն միայն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մակարդակով: Իսկ Ալենի պաշտոնի իջեցումն ԱԺ նախագահից ԱԽՔ-ի քարտուղարի, չէր կարող վկայել, որ դրանից հետո Փաշինյանը նրան նշանակելու է քաղաքապետ: Չէ, ես գիտեմ, որ քաղաքապետ ընտրում են, բայց նիկոլական «իրական Հայաստանում» դա վաղուց այդպես չէ: Եվ ընտրությունն էլ գերազանցապես նշանակովի է:

Ինչևէ, քաղաքապետի պաշտոնին հավակնելու վերաբերյալ մեղադրանքներին ՝ Սիմոնյանը պատասխանել էր, որ «Տիգրան Ավինյանի ոտքի տակը որևէ մեկը չի փորում»: Եվ սա այն դեպքն է, երբ կարելի է հենց իր առումով հավատալ ՔՊ-ականի խոսքին: Հատկապես, ինչպես ինքն է հայտնել, Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցով կուսակցության վարչությունում քննարկումներ չեն եղել։ Ինչը բնական է, քանի որ դեռ երկու տարի կա մինչև Երևանի ավագանու ընտրությունը: Եվ այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ կարելի վստահաբար պնդել, որ Հակոբյան Աննան ինքնակամ, մանրից սկսել է քարոզարշավը: Բայց մանրից ասվածը չի նշանակում, թե քարոզարշավը «թավշյա» է: Այն ավելի քան կոպիտ է՝ եթե հաշվի առնենք, որ ուղղված է ընդդեմ ՔՊ-ականի:

«Իսկ ինչո՞ւ է Հակոբյանը որոշել դառնալ քաղաքապետ» հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է: Անընդհատ «հրաժարական» ներկայացնող, ինչպես նաև «հրաժարականի» խոստում տվող Նիկոլը երբեք ինքնակամ նման իրական քայլ չի կատարի: Վերհիշենք, որ 2019-ին ինքը ծրագիր էր ներկայացնում մինչև 2050 թվականը: Իհարկե, այն ժամանակ դեռևս պատերազմ ու դրանում խայտառակ պարտություն չկար: Ու այդ ծրագիրը հաղթական դիրքերից էր կազմվել: Սակայն խայտառակ պարտությունից հետո անմիջապես պաշտոնը չլքելը հանգեցրեց նրան, որ այն վերածվեց կյանքի ու մահվան հարցի: Իսկ Հակոբյան Աննան նրանից ընդամենը 3 տարով է փոքր, 2050-ին էլ կլինի 72 տարեկան: Իսկ 72 տարեկան կինը դժվար թե հավակնի ղեկավարել պետություն:

Ասվածը նշանակում է, որ նրան պաշտոն է անհրաժեշտ առաջիկա տարիներին. ասենք 2028-ին: Ու այնպիսի պաշտոն, որ, նախ, ինքը լինի իր գլխի տերը. այդպիսին է, չէ՞, նրա խառնվածքը: Երկրորդ, այն իրենից լուրջ «արժեք» ներկայացնի: Իսկ այդ պայմանների իրականացման լավագույն տարբերակը Երևանի քաղաքապետի պաշտոնն է: Ու այդ պատճառով էլ տիկինն արդեն այս օրերից է լծվել քարոզարշավի: Նախ, բռնության դեմ քարոզարշավով փորձեց ապահովել ամուսնացած կանանց քվեները, քանի որ դրանք մեծամասնություն են կազմում ընտրություններին մասնակցելու առումով: Այնուհետև հարձակում գորժեց քաղաքապետի վրա տրանսպորտային խցանումների հարցով: Իսկ երրորդ քայլը քաղաքի կառավարման մեկ հարցում այլընտրանք ներկայացնելն էր: Չնայած այն, ինչպես ասվեց, ուներ հարցերի տեսք: Կավելացնեի նաև՝ հռետորական հարցերի տեսք: Մնում է, որ դա չվերածվի ֆալշստարտի

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ճամփորդություն հազարամյակների միջով․ ռուս գրողը՝ Հայաստան ուղեւորության մասին

Ճամփորդություն հազարամյակների միջով․ ռուս գրողը՝ Հայաստան ուղեւորության մասին Sat, 28 Nov 2026 21:00:37 +0400 Ռուս…

2 րոպե ago

Հանգուցյալների աճյուններից պատրաստված աղյուսով շենք են կառուցում

Հանգուցյալների աճյուններից պատրաստված աղյուսով շենք են կառուցում Sat, 28 Nov 2026 20:30:09 +0400 Բրիտանական Բիրկենհեդ…

33 րոպե ago

Viva-ն ստացել է «Հայաստանի ամենաարագ բջջային ցանց» մրցանակը Ookla-ից

Viva-ն ստացել է «Հայաստանի ամենաարագ բջջային ցանց» մրցանակը Ookla-ից Sat, 28 Nov 2026 20:20:35 +0400…

42 րոպե ago

Թուրք-վրացական հարաբերություններում նոր ճգնաժա՞մ է հասունանում

Թուրք-վրացական հարաբերություններում նոր ճգնաժա՞մ է հասունանում Sat, 28 Nov 2026 20:15:58 +0400 Թուրքիայի արտգործնախարար Հաքան…

47 րոպե ago

Կիևը Լիբիայում իր գործողությունը նախապես չէր համաձայնեցրել եվրոպացի գործընկերների հետ

Կիևը Լիբիայում իր գործողությունը նախապես չէր համաձայնեցրել եվրոպացի գործընկերների հետ Sat, 28 Nov 2026 20:00:02…

1 ժամ ago

Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները

Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները Sat, 28 Nov 2026 19:45:13 +0400 Երեկ Մասիսի…

1 ժամ ago