Ովքեր են Դավիթ Համբարձումյանին դատապարտած Վճռաբեկի դատավորները
Sat, 28 Nov 2026 19:45:13 +0400
Երեկ Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը։ Հատկանշական է, որ 2018թ-ին հարուցված քրեկան գործի հանգուցալուծումը տրվեց վճռաբեկ դատարանում՝ աննախադեպ արագությամբ և իշխանությանը բնորոշ ձեռագրով՝ ընդդիմադիրներն բանտ ուղարկելով, ընտրություններից 10 օր առաջ:
Այս որոշումը կայացրած Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարի 9-ին, իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանինը՝ փետրվարի 15-ին։ Թեեւ օրենքը թույլ չի տալիս այս պաշտոններում երկրորդ անգամ պաշտոնավարելը, սակայն վերջիններս հավանաբար իրենց հավատարմությունն են ցույց տվել իշխանություններին, որպեսզի երկու ամիս հետո չզրկվեն այս ատյանում աշխատելու իրավունքից:
Ի տարբերություն նախագահների՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներն ընտրվում են 12 տարի ժամկետով։
Ինչպես նշեցինք, այս որոշումը կայացրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, որի նախագահը երկարամյա դատավոր Համլետ Ասատրյանն է։ Վերջինս 1999թ-ից դատավոր է, իսկ Վճռաբեկ դատարանում է 2003թ-ից։ 2008-2009թթ-ին մեկ տարով գործուղվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որպես դատավոր, այնուհետեւ վերադարձել է վճռաբեկ դատարան, իսկ 2021թ-ի փետրվարի 15-ին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը, ով քրեական պալատի անդամ է, եւս մասնակցել է որոշման կայացմանը։ Նա նախկինում հայտնի դատախազ Զելիմ Թադևոսյանի դուստրնէ, դատավոր է աշխատում 2012թ-ից, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել 2021թ-ի փետրվարի 9-ին՝ Ազգային ժողովի կողմից։
Դատավոր Արմեն Դանիելյանը 2003 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, հայտնի կալանք գվող դատավորն է:
Դատավոր Արթուր Պողոսյանը 1999-2001 թթ. աշխատել է Կոտայքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։ 2001- 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: 2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: 2023թ. հուլիսի 6-ին՝ Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Դատավոր Սերժիկ Ավետիսյանը 1991թ-ից դատավոր է, իսկ 2012 թ-ից՝ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ 2016 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։
Դատավոր Հայկ Գրիգորյանը 2024թ․ ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընտրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։ Որպես դատավոր այս նշանակումը Գրիգորյանի կենսագրությունում միակն է։ Մինչ այդ նա 2001 – 2024թթ․ աշխատել է ՀՀ դատախազության, պաշտպանության նախարարության քննչական ծառայության, քննչական կոմիտեի և դատական համակարգերում։ 2018 – 2021թթ. ՀՀ քննչական կոﬕտեի նախագահ, իսկ 2022 – 2024թթ․ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամ։ Քանի որ վերջինս ներգրավված էր Դավիթ Համբարձումյանին մեղսագրվող արարքի հետ կապված քննչական գործողություններում, դա է պատճառը, որ օրենքի ուժով ինքնաբացարկ է հայտնել ու չի մասնակցել նույն գործով արդեն որպես դատավոր վճռաբեկ դատարանում որոշման կայացմանը։