Ճամփորդություն հազարամյակների միջով․ ռուս գրողը՝ Հայաստան ուղեւորության մասին
Sat, 28 Nov 2026 21:00:37 +0400
Ռուս հայտնի գրող Կոնստանտին Պաուստովսկին, ով հայտնի է որպես քնարական արձակի եւ գեղարվեստական պեյզաժի վարպետ, վառ գրական հիշողություններ է թողել Հայաստանով ճամփորդության մասին, որը տեղի է ունեցել 1923 թվականին։ Ուղեւորության տպավորությունները նա արտացոլել է իր ինքնակենսագրական գործում եւ ճամփորդական նոթերում, որոնք դեռ 1923 թվականին էին հրատարակվել։ Ճամփորդությունը սկսվում է Թիֆլիսից, որտեղից գրողը ուղեւորվում է Ալեքսանդրապոլ՝ ներկայիս Գյումրի, Երեւան, Ջուլֆա եւ Նախիջեւան։ Առանձնահատուկ տպավորություն են նրա վրա գործել հայկական բնապատկերները, Արարատի փառահեղ տեսքն ու հայկական հնագույն պատմությունը։
1923 թվականի դեկտեմբերի տասնյոթին մորը գրած նամակում նա խոստովանում է, որ ճամփորդությունն իր հոգում անջնջելի հետք է թողել, իսկ Արարատն իրեն թվացել է մի տեսակ անիրական ու հեքիաթային։ Հիշարժան էր նորվեգացի ուսումնասիրող Ֆրիթյոֆ Նանսեսնի պարենային առաքելության հետ ծանոթությունը, որը նա տեսավ գնացքի պատուհանից։ Նանսենը զբաղվում էր Ցեղասպանությունից հետո հայ գաղթականներին օգնություն հասցնելու գործով: Նրա ջանքերով ներդրված «Նանսենյան անձնագրի» շնորհիվ՝ մոտ 320 հազար հայ հնարավորություն ստացավ անարգել տեղաշարժվել, իսկ հետագայում արդեն կազմակերպվեց մի քանի հազար հայերի հայրենադրաձումը Սովետական Հայաստան։ Հատկապես ազդեցիկ է Արարատ լեռան նրա նկարագրությունները։ Լուսաբացին է նա տեսել երկգագաթ ձյունածածկ լեռն իր ողջ փառահեղությամբ։ Այնքան է տպավորված եւ ցնցված եղել, որ նույնիսկ աչքերը չի թարթել` վախենալով, որ լեռը կարող է անհետանալ։ Այդ տպավորությունների տակ էլ ասում է իր հայտնի՝ «Հազարամյակները հպվեցին աչքերիս» արտահայտությունը։ Նրա համար Հայաստանը մի վայր էր, որտեղ միահյուսվում էին հնագույն առասպելներն ու լեգենդները, կրոնը, պատմությունն ու պոեզիան։ Պակաս չէին նաեւ Ջուլֆայից եւ Նախիջեւանից ստացած տպավորությունները։ Նրան գրավել էր հայկական հին ճարտարապետությունը։ Ալեքսանդրապոլում նա հետաքրքրվում է սեւ տուֆե շինություններով, Երեւանն ընկալում է որպես քաղաք, որտեղ հնությունն ու ժամանակակիցը մեկմեկու հետ խաղաղ հարեւանություն են անում։ Նրա համար բարձրակետ էր Անիի ավերակներ այցելությունը։ Պաուստովսկին ցնցված է մնում լքված քաղաքի գեղեցկությամբ եւ առեղծվածային լռությամբ։ Նա Անին համարում էր աշխարհի իրական հրաշալիքներից մեկը։