Պորտուգալացի կիսապաշտպանի հետ ունեցած պայմանագիրը երկարաձգել են
Sat, 28 Nov 2026 22:30:09 +0400
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել մինչեւ 28 թվականի ամառ երկարաձգել պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ ուենցած համագործակցության պայմանագիրը։ Այս մասին հայտնել է լրագրող Դեւիդ Օրնշտեյնն իր սոցկայքի էջում։ Նշենք, որ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ հաջորդ տարվա ամառվա համար։ Օրնշտեյնը հայտնել է, որ նոր պայմանագիրը չի բացառում, որ մարզիկը կհեռանա ակումբից։ 32-ամյա Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կամում հանդես է գալիս 2020 թվականից։