Հայաստանի հավաքականի ավագը նոր թիմ ունի․ մանրամասներ

Հայաստանի հավաքականի ավագը նոր թիմ ունի․ մանրամասներ

Sun, 28 Jun 2026 11:30:24 +0400


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի «Կրասնոդարի» ակումբից տեղափոխվում է Սաուդյան «Ալ Ահլի» ակումբ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնում է լրագրող Իվան Կարպովը։

Սաուդյան Արաբիայի` ավարտված առաջնության բրոնզե մեդալակիրը 20-25 միլիոն եվրո է վճարելու 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը 6 միլիոն եվրո կլինի։

Կարպովը հայտնել է, որ կողմերը կկնքեն 3 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

Ավելի վաղ Սպերցյանը հնարավոր էր համարել, որ Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակիչը Մոսկվայի «Սպարտակի» դեմ կարող է իր վերջին խաղը լինել «Կրասնոդարի» կազմում։

2025/26 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 42 խաղ՝ խփելով 14 գոլ և կատարելով 18 գոլային փոխանցում։

Հայաստանի ընտրանու ավագի պայմանագիրը «Կրասնոդար» ակումբի հետ նախատեսված էր մինչև 2029 թվականի ամառը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կտրուկ ավելացել է օդորակիչների պահանջարկը

Կտրուկ ավելացել է օդորակիչների պահանջարկը Sun, 28 Jun 2026 16:00:45 +0400 Եվրոպական երկրներում, հատկապես Հյուսիս-Եվրոպական…

21 րոպե ago

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ Sun, 28 Jun 2026 15:45:42 +0400 Ադրբեջանագետ…

36 րոպե ago

Պաբլո Պիկասոյի կտավը վաճառվել է մոտ 2 միլիոն դոլարով

Պաբլո Պիկասոյի կտավը վաճառվել է մոտ 2 միլիոն դոլարով Sun, 28 Jun 2026 15:30:09 +0400…

52 րոպե ago

Շատ պարզ սխեմա է աշխատում․ եկել է Վ․ Հովակիմյանի, Ա․ Դիլանյանի և ՍԴ դատավորների` լավության դիմաց «վճարելու» պահը

Շատ պարզ սխեմա է աշխատում․ եկել է Վ․ Հովակիմյանի, Ա․ Դիլանյանի և ՍԴ դատավորների` լավության…

59 րոպե ago

Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել

Սևան-Գեղամավան ճանապարհին ծանր վթար է գրանցվել Sun, 28 Jun 2026 15:15:48 +0400 Հունիսի 27-ին՝ ժամը…

1 ժամ ago

Այս տարվա Աշխարհի առաջնությունն աչքի է ընկնում գոլառատությամբ

Այս տարվա Աշխարհի առաջնությունն աչքի է ընկնում գոլառատությամբ Sun, 28 Jun 2026 15:00:43 +0400 Այս…

1 ժամ ago