Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ

Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․ ադրբեջանագետ

Sun, 28 Jun 2026 15:45:42 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը․․․

Այս շաբաթ աշխատանքային շատ բարդ շաբաթ էր․ Ադրբեջանի զավթողական ծրագրերը բացահայտող նյութի պակաս չկար։ Միևնույն ժամանակ հայ լրագրողների համառությունը գոնե կես արձագանք պոկել ՀՀ իշխանություններից այս զավթողական ծրագրերի մասին, ոչ միայն ֆիասկո կրեց, այլ ունեցավ ինձ համար սպասելի արդյունքը․ ՀՀ իշխանությունը՝ հանձին Փաշինյանի, շարունակեց «նորմալ» համարել նման ծրագրերը՝ բարդելով մեղքը հայկական ընդդիմության և հայ հանրության վրա։
Ես հաճախ եմ ինձ բռնացնում այն մտքի վրա, որ մեկնաբանում եմ աբսուրդը, անտրամաբանությունը, մի անգամ նույնիսկ հումոր արեցի, որ Փաշինյանին մեկնաբանելիս՝ մի ասելիք ունեմ՝ հայտնի կարգին հաղորդման sketch-ից․ երբ հարցնում են ինչու այսպես ասեց՝ հօգուտ Ադրբեջանի, ուզում եմ ասել՝ «մուտիտ է անում»։

Դրա հետ մեկտեղ հասկացա, որ մեզ ուղղակի ծաղրում են միասին՝ իրենց գոյություն չունեցող «խաղաղության» թատերական ներկայացմամբ։ Վերցրել են ամենակարևոր ու սիրուն բառերից մեկը ու մեզ ծաղրում են՝ ասելով՝ գիտեք կլինեն օկուպացված տարածքներ, կլինեն չպատժված ցեղասպանական գործողություններ Արցախի հետ կապված, կլինեն պատերազմական հանցագործություններ՝ ամենադաժան դրսևորումներով, կլինի բռնի տեղահանություն, կլինեն հայ գերիների Բաքվի բանտերում, կլինեն Հայաստանի Հանրապետության դեմ մղվող անթաքույց զավթողական ծրագրերը, բայց այդ ամենի անունը կդնենք «խաղաղություն», ու ով Հայաստանում ասի՝ «հոպ, էս ի՞նչ եք անում», կասեն՝ «վայ, տեսեք խաղաղություն չի ուզում»։

Մինչդեռ խոսքը իհարկե խաղաղության կամ դրա հնարավորության մասին չէ, խոսքը ասել՝ «հոպ էս ինչ եք անում», այն տրագիկոմեդիա ներկայացման մասին է, որ տևական ժամանակ Ալիևն ու Փաշինյանը բեմադրում են ձեռք ձեռքի տված։ Ամեն անգամ, երբ հայ հանրությունը խոսում է իր իրավունքից, խոսում է խնդիրներից, ասում են՝ սուս արա, մի խոսա, փոխարենը Ադրբեջանը կխոսի իր գոյություն չունեցող իրավունքից, իր պահանջները կթափահարի մեր քթի տակ, իսկ մեզ ասում են՝ մտի սեղանի տակ, ձևացրու խաղաղություն է։

Ես իմ ողջ էությամբ չեմ ընդունում տգիտությունը, աչքակապությունը, ես սարսափում եմ այն մտքից, որ այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու։ Ես պայքարում եմ հենց այդ վտանգավոր ինքնախաբեության դեմ։ Վստահորեն ոչ միայն ես, այլ շատերը։ Մենք հենց իրական խաղաղության ձգտողներն ենք, մենք հենց տրամաբանության ու բարոյականության համար պայքարողներն ենք։ Մենք պայքարում ենք նրա համար, որ հայ հանրությանը չտանեն մոլորության, նորմալ չդարձնեն ամենաաբսուրդային մտքերը։

Ես պարզ տեսնում եմ, թե ինչպես է մղվում պայքար հենց մեր ուղեղի համար կամ դրա դեմ, ինչպես են մեզ փորձում խաբել, որ խնդիրը Արցախից էր կամ մեզանից էր, ինչպես են ջնջում իրենց կյանքը հայրենիքի համար տված տղաների զոհողությունն ու հիշողությունը։ Իրենց թվում է, որ ջնջելու են Արցախը այդպես։ Բայց դա չի ստացվելու, հենց թեկուզ հենց այն պատճառով, որ Ալիևի աչքը Հայաստանի վրա է։ Ինքը իր զավթողական ծրագրերից չի հրաժարվելու, անսահման ագահ է դրա համար։ Մնում է մենք խելքի գանք ու միասնական ջանքերով հնարավորինս շուտ հեռացնենք այն իշխանությանը, որի միակ ֆունկցիան Ադրբեջանի փաստաբանի դերն է։ Ես կարծում եմ հունիսի 7-ի ընտրությունը ցույց տվեց, որ հայ հանրության մեծ մասը հոգնել է ինտելեկտուալ և մտավոր ծաղրանքից, որը մեր հանդեպ կիրառում է Փաշինյան–Ալիև զույգը…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Apple-ը կարող է բարձրացնել iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելների գները

Apple-ը կարող է բարձրացնել iPhone 18 Pro և iPhone 18 Pro Max մոդելների գները Thu,…

21 րոպե ago

«Արթուր Թարխանյան» կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության նախաձեռնությունը

«Արթուր Թարխանյան» կենտրոնը խստորեն դատապարտում է ՀՀ կառավարության նախաձեռնությունը Thu, 23 Jul 2026 09:15:13 +0400…

36 րոպե ago

Ում նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել

Ում նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել Thu, 23 Jul 2026 09:02:28 +0400 Հուլիսի 21-ին ՊՆ…

49 րոպե ago

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն…

3 ժամ ago

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրենյանց Wed, 22 Jul 2026 23:45:47 +0400 «Երբ էկոնոմիկայի…

10 ժամ ago

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է Wed, 22 Jul 2026 23:30:00 +0400 Խարդախները շարունակում են «5G ցանցի…

10 ժամ ago