Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Sun, 28 Jun 2026 16:15:54 +0400


Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի առումով խոստանում էր երբեք չհատել այն: Իսկ երկրորդի առումով՝ հասնել դրա լիակատար կյանքի կոչմանը: Սակայն ո՛չ առաջինի առումով պահպանեց իր խոստումը և ո՛չ էլ երկրորդի: Առաջինը ՀՀ քաղաքացու քվեն երբեք չգողանալու խոստումն էր: Գողությունը տեղի ունեցավ ԱԺ այս ընտրություններում: Ու դրանով ջարդվեց նաև իր ունեցած իշխանության լեգիտիմության առասպելը:

Ինչպես նաև այն ինքնագովքը, որ 1991-ից հետո ինքն առաջին ղեկավարն է, որն ընտրված է օրինականորեն: Այսօր կարող ենք պնդել՝ ինքն ընտրված չէ օրինականորեն: Եթե 2018-ի դեկտեմբերին ինքը հաղթահարեց նույն թվականի մայիսի 8-ին վարչապետ կարգվելու ապօրինությունը, իսկ 2021-ին արդեն առկա էր կասկած, որ ինքն ընտրախախտումներով է ընտրվել, ապա 2026-ի ԱԺ ընտրություններում ընտրախախտումների բնույթն ու ծավալը կասկածի ենթակա չեն: Որքան էլ դա փորձեն հերքել նրա կամակատար պաշտոնյաները:

Ու նշանակություն չունի, թե այդ առումով ինչ կորոշի Սահմանադրական դատարանը: Նախկինների օրոք էլ էր այդ դատարանն «հիմնավորում» գործող իշխանության լեգիտիմությունը: Այսօր դա կարվի ավելի հեշտ՝ հաշվի առնելով գործող ՍԴ-ի բոլոր անդամների նշանակումը գործող իշխանության կողմից: Եվ այն հանգամանքը, որ դա կատարվել է ՀՀ Սահմանադրության դրույթների խախտումներով: Այդ մարդիկ պետք է, չէ՞, շնորհակալ լինեն իրեն:

Ինչևէ, ըստ ՀՀ Սահմանադրության, քվեարկության չեղարկումը կատարվում է, եթե խախտումները կարող են ազդած լինել վերջնական արդյունքների վրա: Բայց քանի որ մենք ապրում ենք գլխիվայր շրջված իրականությունում, ԿԸՀ-ի կողմից երեք ընտրատեղամասերի քվեարկության չեղարկումը հանգեցրեց ընտրությունների վերջնական արդյունքների խաթարմանը: Այն է՝ չորս քաղաքական ուժի փոխարեն ԱԺ մուտք գործեցին 3-ը: Ինչն ապահովեց իշխող ուժի համար բոլոր մանդատների 3/5-րդի հասանելիությունը:

Կանաչ գիծը, որը պետք է կյանքի կոչվեր գործող իշխանությունների կողմից, պետական կառավարման ինստիտուցիոնալացման գաղափարն էր: Դա ներկայացվում էր որպես նախկինների գործունեության այլընտրանք: Չնայած հենց նախկիններն էին, որ դրել էին դրա հիմքերն ու ապահովել զարգացումը: Իսկ «գունավոր հեղափոխականների» իշխանության գալով այն հետ շպրտվեց երկու-երեք տասնյակ տարով: Որպես օրինակ բերենք ընդունակությունների ու կարողությունների հիման վրա պետական կամ համայնքային ապարատում մարդկանց առաջ քաշելու մեխանիզմը: Որն աստիճանաբար գերակշռող էր դառնում տասականների վերջերին: Սակայն 2018-ի մայիսից այս կողմ այն փոխարինվեց անկախության առաջին տարիներին լայնորեն տարածված ԽԾԲ-ական մեխանիզմով: Իհարկե, մեր այս աննորմալ օրերում դա ևս կարելի է համարել ինստիտուցիոնալացման տարբերակ:
Այդ բնույթի ինստիտուցիոնալացման տարբերակի դրսևորումները բազմաթիվ են: Եթե դա չէ, ապա ինչ է այն հանգամանքը, երբ ոտքի վրա որևէ հանդիպման ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը բարձրաձայնում է այս կամ այն որոշումը, ինչը նախապես քննարկման չէր արժանացել պետական որևէ կառույցի կողմից: Այս տարվա սկզբում ինքն էր, չէ՞, փորձում ձեռ առնել մարդկանց՝ ասելով, թե ինչ պետք է անի թոշակառուն 10 հազար դրամ ավելի ստանալու դեպքում: Իսկ մարտին կայացած ինչ-որ հանդիպմանը որոշում է հենց այդքան բարձրացնել թոշակը:

Հասկանալի է, որ տարվա սկզբին ինքը դեռևս չէր հիշում, որ կես տարուց ԱԺ ընտրություններ են տեղի ունենալու: Իսկ հետո հիշեց, որ ճիշտ կլիներ ընտրություններին ընդառաջ պետական բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանել հսկայական մի զանգվածի: Ընդ որում, ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրելով ընդդիմադիր ակտիվիստներին ու նրանց բանտերրը լցնելով: Բայց եթե դա լիներ նախօրոք պլանավորված սոցիալական օգնության գործողություն, ինչպես նրա կամակատարներն են փորձում ներկայացնել ՍԴ-ի նիստին, ապա այն տեղ կգրավեր 2026 թվականի պետբյուջեում: Նույնը վերաբերում է 65+ տարիքի անձանց առողջապահության անվճար ապահովագրության տրամադրմանը: Այնպես որ պետական կառավարման համակարգի «ինստիտուցիոնալացումը» կարելի է համարել հաջողված:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե ադրբեջանական կողմի պնդումը իսկապես իրականություն դառնա, ստացվում է` եղել է հետկուլիսային պայմանավորվածություն

Եթե ադրբեջանական կողմի պնդումը իսկապես իրականություն դառնա, ստացվում է` եղել է հետկուլիսային պայմանավորվածություն Sun, 28…

3 րոպե ago

2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանը․ի՞նչ է այն

2027 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կստեղծվի բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարանը․ի՞նչ է այն Sun,…

18 րոպե ago

Ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Ուղղաթիռի բոլոր ուղևորները զոհվել են Sun, 28 Jun 2026 20:00:08 +0400 Սաուդյան Արաբիայի պետական ազգային…

33 րոպե ago

Պատմական շոգ Եվրոպայում

Պատմական շոգ Եվրոպայում Sun, 28 Jun 2026 19:45:10 +0400 Վերջին օրերին Եվրոպան պատած շոգի ալիքը…

48 րոպե ago

Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին

Իրանի հարվածները միլիարդավոր դոլարների վնաս են հասցրել ԱՄՆ ռազմաբազաներին Sun, 28 Jun 2026 19:30:33 +0400…

1 ժամ ago

Կանգ չենք առնելու․ Զելենսկի

Կանգ չենք առնելու․ Զելենսկի Sun, 28 Jun 2026 19:15:36 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

1 ժամ ago