Սեդա Սաֆարյանը վրդովվեց. Լարված իրավիճակ` ՍԴ-ում

Սեդա Սաֆարյանը վրդովվեց. Լարված իրավիճակ` ՍԴ-ում

Sun, 28 Jun 2026 17:40:22 +0400


Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստի 3-րդ օրն է։ Կողմերին հարցեր տալու հերթը «Հայաստան» դաշինքինն է։ Դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հետաքրքրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանից՝ արդյո՞ք Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ արտահայտությունները, որոնք հրապարակվել են վարչապետի և իրավապահ մարմինների կողմից, կուսակցությունը հնարավորություն է ունեցել հավասարության պայմաններով հակադարձել։ «Ո՛չ, որովհետև, ցավոք սրտի, Քննչական կոմիտեն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ հանցագործություն»,-նշեց Օրբելյանը, ինչից հետո վերջինիս ընդհատեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը։ «Դուք չեք կարող այստեղ վիրավորել»,-նշեց Սաֆարյանը։

Օրբելյանը հակադարձեց․ «Տիկի՛ն Սաֆարյան, Դուք չեք կարող ինձ սահմանափակել, ես չեմ վիրավորում»։ Դատարանի նախագահ Արման Դիլանյանը հանդարտության և զսպվածության կոչ արեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ

Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ Sun, 30 Aug 2026 22:38:06…

14 րոպե ago

Վերջին ճեպազրույցում hայաստանյան արդարադատությունը վախճանվեց վերջնականորեն

Վերջին ճեպազրույցում hայաստանյան արդարադատությունը վախճանվեց վերջնականորեն Sun, 30 Aug 2026 22:30:32 +0400 Latest news from…

21 րոպե ago

Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ Արարատ Միրզոյանը պարգևատրումներ է արել

Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ Արարատ Միրզոյանը պարգևատրումներ է արել Sun, 30 Aug 2026 22:30:02 +0400…

22 րոպե ago

Գոյություն ունեն նաև բարոյական «կարմիր գծեր»․ ինչ է ասել Փաշինյանը 2018 թվականին

Գոյություն ունեն նաև բարոյական «կարմիր գծեր»․ ինչ է ասել Փաշինյանը 2018 թվականին Sun, 30 Aug…

34 րոպե ago

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով Sun, 30 Aug 2026 22:15:24 +0400…

36 րոպե ago

Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից

Դանդաղ մահն է դարձել իմ դատավճիռը․ Արթուր Վարդանյանի ուղերձը՝ բանտից Sun, 30 Aug 2026 22:00:30…

51 րոպե ago