Նախընտրական ոտնձգություն պատմամշակութային հուշարձանի նկատմամբ

Նախընտրական ոտնձգություն պատմամշակութային հուշարձանի նկատմամբ

Sun, 28 Jun 2026 21:45:11 +0400


Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ ս.թ. հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները հատկանշվեցին իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահումով: Թվում է՝ ասվածը իշխանության հասցեին քաղաքական ընդդիմության կողմից հնչեցրած հերթական հետընտրական քննադատությունն է ընտրություններում իր կրած անհաջողությունը բացատրելու համար: Հետևաբար այդ քննադատությունը ևս պիտի դիտարկել ընտրական տրամաբանության մեջ: Այնինչ՝ հատկանշական է, որ վարչական ռեսուրսի լայնամասշտաբ չարաշահումներից բացի, տեղի են ունեցել նաև առաջին հայացքից միգուցե ոչ էական թվացող երևույթներ, որոնք հավելյալ կերպով վկայում են վերոհիշյալ քննադատության իրավացիության մասին:

Մասնավորապես՝ նախընտրական շրջանում թույլատրվել է, օրինակ, Գառնիի հեթանոսական տաճարի մուտքի հարևանությամբ՝ անմիջականորեն պարիսպի տակ, տեղադրել մանրավաճառության (զարդեղենի վաճառքի) համար նախատեսված երեք տաղավար: Իհարկե, դա նմանօրինակ առաջին դեպքը չէ. նախկինում էլ եղել են այդպիսի ոտնձգություններ, բայց, ի վերջո, դրանք արգելվել են: Հուսով ենք՝ նույնը տեղի կունենա նաև այս դեպքում: Հասկանալի է, որ Գառնիի տաճարի անմիջական հարևանությամբ առևտրի թեկուզև փոքր կետ ունենալը գայթակղիչ ցանկություն է այն շահագործողի համար, որովհետև, լինելով ՀՀ զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկը, Գառնիի տաճարին կից տարածքը կարող է ապահովել շոշափելի եկամուտ: Սակայն հասկանալի չէ համապատասխան պետական մարմինների հանացվոր լռությունը, ավելի ճիշտ՝ հանցավոր համաձայնությունը նմանօրինակ ոտնձգությունների դեպքում: Ակնհայտ է, որ առանց համայնքային (չի բացառվում՝ նաև մարզային) իշխանությունների առնվազն բանավոր համաձայնության, չի կարող ոտնահարվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է հետևյալը. «Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ:

Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը:

Հուշարձանի տիրապետումը և օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության և հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ» (Գլուխ 8. Հուշարձանների օգտագործումը, հոդված 38): Կարծում ենք՝ յուրաքանչյուր խելամիտ մարդ կհաստատի, որ նմանօրինակ տաղավարների տեղադրումը բովանդակային հակասության մեջ է վերը բերված դրույթների հետ: Օրենքում նման պահանջ սահմանողները, ըստ ամենայնի, գործից հասկացող մարդիկ էին: Հատկապես, նրանք լավ են գիտակցել, որ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք չեն խորշի անձնական շահ ապահովել ի հաշիվ պատամամշակութային արժեքների իրավունքների ոտնահարման, և կգտնվեն պաշտոնյաներ, որոնք, ոչ առանց որոշակի շահագրգռվածության, կնպաստեն այդպիսի ցանկության իրագործմանը։

Օրենքի նշված նորմի հեղինակները մասնավորապես գիտակցել են, որ անթույլատրելի է պատմական հուշարձանը ստվերել երկրորդական կարգի և, որպես կանոն, անճաշակ ինչ-որ տաղավարների առկայությամբ, որոնք միայն տհաճություն են պատճառելու զբոսաշրջիկին և չեն նպաստելու երկրի ու պետության վարկանիշի շուրջ դրական կարծիքի ձևավորմանը:

Այս պատմության մեջ ոչ պակաս ուշագրավն այն է, որ նշված տարածքները տրամադրվել են Գառնիի համայնքապետարանի աշխատակիցների և տրամադրվել են նախընտրական շրջանում: Մի հանգամանք, որը հազիվ թե կարող մեկնաբանվել այլ կերպ, քան նախընտրական կաշառք: Հակառակ դեպքում ոչինչ չէր խանագարի, որ այդ գործարքը տեղի ունենար գոնե ընտրություններից հետո:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից

«Հրապարակ». Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից Thu, 02 Jul 2026 09:15:12 +0400 Հուլիսի 1-ից…

24 րոպե ago

Պեռաշկի ուտողի արդարություն

Պեռաշկի ուտողի արդարություն Thu, 02 Jul 2026 09:00:05 +0400 Երեկ տեղեկացանք, որ դատախազության հիմնադրման օրվան…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Ցանկացած լուծում լինելու է ցավոտ

«Հրապարակ»․ Ցանկացած լուծում լինելու է ցավոտ Thu, 02 Jul 2026 08:45:24 +0400 Հարցազրույց «Ուժեղ Հայաստան»…

53 րոպե ago

«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր

«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր Thu, 02 Jul 2026 08:25:11…

1 ժամ ago

«Հրապարակ»․ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա

«Հրապարակ»․ ՔՊ-ն հույսը դրել է մարդագողության վրա Thu, 02 Jul 2026 08:20:16 +0400 Մի քանի…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում

«Հրապարակ»․ Հովիկն ու Ջոնիկը միասին են դատվում Thu, 02 Jul 2026 08:15:16 +0400 «Հրապարակ»-ի տեղեկություններով՝…

1 ժամ ago