«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր

«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր

Thu, 02 Jul 2026 08:25:11 +0400


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով 2022 թվականի հոկտեմբերից է այս պաշտոնը զբաղեցնում, և ում մասին հիշում են ընտրությունից՝ ընտրություն, պաշտոնը ստանձնելուց մեկ տարի չանցած՝ 2023թ. հունիսին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում առանձնատուն ու հողամաս է նվեր ստացել։ Հովակիմյանը նաև առանձնատուն է կառուցում, որի համար կառուցապատման վարկ է վերցրել։ 2025թ. վերջին նրա վարկի մնացորդը կազմել է 34 մլն 890 հազար 659 դրամ։

Վահագն Հովակիմյանը «Հովակիմյաններ Ն.Մ.» ընկերության 100 տոկոս բաժնետերն է։ Հովակիմյանը տարվա ընթացքում 1.4 մլն դրամով վաճառել է իր «NISSAN» մակնիշի ավտոմեքենան։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 1 մլն 424 հազար 797 դրամ և 6 հազար դոլար, իսկ կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 18 մլն 349 հազար 314 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած գումարը՝ եկամտահարկից։

Այսինքն, Վահագն Հովակիմյանն ամսական ստացել է մոտ 1.5 մլն դրամ աշխատավարձ։

Ի տարբերություն ամուսնու՝ Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, համեստ աշխատավարձ ու դրամական միջոցներ ունի։ Վերջինս բանկային հաշվին ունեցել է ընդամենը 45 հազար դրամ, բանկում՝ 120 հազար դրամ ավանդ, իսկ տարվա ընթացքում «Լուսինե Ռուբիկի Մովսիսյան» ԱՁ-ից ստացել է ընդամենը 100 հազար դրամ եկամուտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց անձեռնմխելիությունից

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց անձեռնմխելիությունից Wed, 22 Jul 2026 14:16:23 +0400 ԿԸՀ-ն քիչ առաջ Նարեկ…

11 րոպե ago

Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. Վարդեւանյան

Ասում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. Վարդեւանյան Wed, 22 Jul 2026 14:15:12…

12 րոպե ago

Գազը թանկացել է՝ հասնելով քառամսյա առավելագույն ցուցանիշին

Գազը թանկացել է՝ հասնելով քառամսյա առավելագույն ցուցանիշին Wed, 22 Jul 2026 14:00:21 +0400 Գազի գինը…

27 րոպե ago

Հայտնի դատավորին նախազգուշացրել են

Հայտնի դատավորին նախազգուշացրել են Wed, 22 Jul 2026 13:45:37 +0400 Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական նախազգուշացում…

41 րոպե ago

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել

Գագիկ Ծառուկյանի փստաբանին հեռացրել են վարույթից․ ինչ է կատարվել Wed, 22 Jul 2026 13:30:33 +0400…

57 րոպե ago

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը

Դավիթ Ղազինյանի գործը քննելու է Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահող դատավորը Wed, 22 Jul 2026…

1 ժամ ago