Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր

«Հրապարակ»․ 1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվեր

Thu, 02 Jul 2026 08:25:11 +0400


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով 2022 թվականի հոկտեմբերից է այս պաշտոնը զբաղեցնում, և ում մասին հիշում են ընտրությունից՝ ընտրություն, պաշտոնը ստանձնելուց մեկ տարի չանցած՝ 2023թ. հունիսին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում առանձնատուն ու հողամաս է նվեր ստացել։ Հովակիմյանը նաև առանձնատուն է կառուցում, որի համար կառուցապատման վարկ է վերցրել։ 2025թ. վերջին նրա վարկի մնացորդը կազմել է 34 մլն 890 հազար 659 դրամ։

Վահագն Հովակիմյանը «Հովակիմյաններ Ն.Մ.» ընկերության 100 տոկոս բաժնետերն է։ Հովակիմյանը տարվա ընթացքում 1.4 մլն դրամով վաճառել է իր «NISSAN» մակնիշի ավտոմեքենան։ Տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է 1 մլն 424 հազար 797 դրամ և 6 հազար դոլար, իսկ կանխիկ ունեցել է 2 մլն դրամ։ Նրա եկամուտները կազմել են 21 մլն 483 հազար 900 դրամ, որից 18 մլն 349 հազար 314 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ մնացած գումարը՝ եկամտահարկից։

Այսինքն, Վահագն Հովակիմյանն ամսական ստացել է մոտ 1.5 մլն դրամ աշխատավարձ։

Ի տարբերություն ամուսնու՝ Հովակիմյանի կինը՝ Լուսինե Մովսիսյանը, համեստ աշխատավարձ ու դրամական միջոցներ ունի։ Վերջինս բանկային հաշվին ունեցել է ընդամենը 45 հազար դրամ, բանկում՝ 120 հազար դրամ ավանդ, իսկ տարվա ընթացքում «Լուսինե Ռուբիկի Մովսիսյան» ԱՁ-ից ստացել է ընդամենը 100 հազար դրամ եկամուտ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թե ինչպես հայ մաթեմատիկոսը հասավ ՆԱՍԱ եւ միջազգային համբավ ձեռք բերեց

Թե ինչպես հայ մաթեմատիկոսը հասավ ՆԱՍԱ եւ միջազգային համբավ ձեռք բերեց Wed, 23 Sep 2026 …