Ֆուտբոլիստը դեմքի վնասվածք է ստացել եւ վիրահատել քիթը
Thu, 26 Nov 2026 21:30:23 +0400

Թուրքական «Գալաթասարայի» հարձակվող Դենիզ Գյուլը դեմքի վնասվածք է ստացել անգլիական «Ասթոն Վիլլայի» հետ հանդիպման ժամանակ։ Մարզիկի մոտ ախտորոշվել է մաշկի վնասվածք եւ քթի կոտրվածք։ Նա ենթարկվել է քթի վիրահատության։ Նշենք, որ Գյուլը ՈՒԵՖԱ ՉԼ շրջանակում տեղի ունեցած հիշյալ հանդիպման միակ գոլի հեղինակն էր։ Հիշեցնենք, որ թուրքական ակումբը հաղթել էր նվազագույն՝ 1։0 հաշվով։ Գոլային դրվագում, անգլիացի ֆուտբոլիստ Նիքոլաս Ջեքսոնը ոտքով խփել էր նրա քթին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր