Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Sat, 07 Nov 2026 23:45:25 +0400


Ռեալիթի շոուների աստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ NBA-ի 47-ամյա նախկին բասկետբոլիստ Լամար Օդոմը, պարծեցել է OnlyFans հարթակում ունեցած տպավորիչ եկամուտներով։ Կայքում գրանցվելուց հետո ընդամենը ութ օրում մարզիկին հաջողվել է ավելի քան 50 հազար դոլար վաստակել։

Ինչպես հայտնում է TMZ-ն, Օդոմն այդ գումարն աշխատել է իր էջը գործարկելուց հաշված օրեր անց։ Բացառիկ լուսանկարների և տեսանյութերի ամսական բաժանորդագրության համար NBA-ի նախկին խաղացողը 14,99 դոլար է պահանջում։

Հարթակին միանալու մասին Օդոմը հայտարարել էր հոկտեմբերի վերջին՝ ընդգծելով, որ մտադիր չէ իրեն սահմանափակել բովանդակության ընտրության հարցում։ Նրա խոսքով՝ երկրպագուներին անսպասելի անակնկալներ են սպասվում. նրանք կկարողանան տեսնել իր անհատականության այն կողմը, որը նախկինում մնացել է կադրից դուրս։

«Մարդիկ լսում են OnlyFans անունն ու միանգամից նույն բանի մասին մտածում։ Բայց ես չեմ պատրաստվում նախապես պատմել, թե ինչ եք տեսնելու, և ինչ՝ ոչ։ Ես բավականին բուռն կյանք եմ ապրել, բայց դեռ մի քանի անակնկալ ունեմ պահած», — TMZ-ին տված հարցազրույցում ասել է մարզիկը։

Բաժանորդներին ուղղված իր խոսքում Օդոմը նաև գրել է. «Դուք ինձ տեսել եք բասկետբոլի խաղահրապարակում, տեսել եք հեռուստաէկրաններին։ Հիմա ծանոթացեք իրական Լամարի հետ։ Մի փոքր ավելի անձնական, մի փոքր ավելի անկաշկանդ. սա իմ այն կողմն է, որին դեռ ծանոթ չեք»։

Daily Mail-ի հետ զրույցում նախկին բասկետբոլիստն այս հարթակում իր նորամուտն անվանել է կարիերայի նոր էջ։

«Ես արդեն պատմություն եմ կերտել բասկետբոլի խաղահրապարակում, իսկ հիմա բոլորովին այլ պատմություն եմ կերտում՝ դառնալով OnlyFans-ին միացած NBA-ի առաջին խաղացողը։ Ինչո՞ւ։ Որովհետև երբեք չեմ վախեցել ռիսկի դիմել և շարժվել իմ ուզածով։ Ես շատ բանի միջով եմ անցել, և աշխարհը դեռ չի տեսել իմ էության մյուս կողմը», — պատմել է Օդոմը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

46 րոպե ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

1 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

1 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

2 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

2 ժամ ago

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին

Մասկը խոստացել է, որ կաթված ստացած մարդիկ կկարողանան կրկին քայլել առաջիկա տարիներին Sat, 07 Nov…

2 ժամ ago