Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Mon, 29 Jun 2026 13:30:07 +0400


Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 33 մարդու: Այս մասին հայտնել է երկրի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։

«Հիմա ծայրահեղ կարևոր ժամեր են, երբ դեռ կարելի է կյանքեր փրկել։ Մենք, ովքեր ուղղակիորեն չեն մասնակցում այս աշխատանքներին, աղոթում ենք, որ հնարավոր լինի մարդկանց կենդանի գտնել: Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է ողջ փրկել 33 մարդու», – ասել է Ռոդրիգեսը արտասահմանցի փրկարարների հետ հանդիպման ժամանակ։

Նա շնորհակալություն է հայտնել երկիր ժամանած արտասահմանյան որոնողափրկարարական թիմերին՝ տարերային աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։

Տարերային աղետը հանգեցրել է բնակելի տների և ենթակառուցվածքների օբյեկտների մասշտաբային ավերածությունների, բժշկական հաստատությունների վնասների, ինչպես նաև երկրի գլխավոր օդանավակայանի փակման:

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժել են նաև հայեր, մեր հայրենակիցների շրջանում նաև անհետ կորածներ կան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ես իմ անուշ պարոն Ծառուկյանի արեւահամ կյանքն եմ սիրում. կինն արտասանեց դատարանի բակում

Ես իմ անուշ պարոն Ծառուկյանի արեւահամ կյանքն եմ սիրում. կինն արտասանեց դատարանի բակում Thu, 03…

10 րոպե ago

Փաշինյանի ցինիզմը զարմացնում է, ո՞նց ես 102-րդ բազան ՀՀ-ի համար ոչ կենսական համարում

Փաշինյանի ցինիզմը զարմացնում է, ո՞նց ես 102-րդ բազան ՀՀ-ի համար ոչ կենսական համարում Thu, 03…

43 րոպե ago

Ռուսաստանից եկել ու էլի առյուծ է կտրել․․․

Ռուսաստանից եկել ու էլի առյուծ է կտրել․․․ Thu, 03 Sep 2026 16:15:38 +0400 Նիկոլ Փաշինյանի…

44 րոպե ago

Ծառուկյանի կալանքը 1 մարդու ցանկության հարց է. Տոնոյան

Ծառուկյանի կալանքը 1 մարդու ցանկության հարց է. Տոնոյան Thu, 03 Sep 2026 16:13:24 +0400 Latest…

47 րոպե ago

Փաշինյանը գնալու է յուրաքանչյուր մարդու հետևից, ով իրեն հաճելի չէ. Դանիելյան

Փաշինյանը գնալու է յուրաքանչյուր մարդու հետևից, ով իրեն հաճելի չէ. Դանիելյան Thu, 03 Sep 2026…

52 րոպե ago

Պուտինի անսպասելի հայտարարությունը

Պուտինի անսպասելի հայտարարությունը Thu, 03 Sep 2026 16:00:43 +0400 Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններ կան,…

59 րոպե ago