Երկուշաբթի , 29 Հունիսի 2026

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Փլատակներից դուրս են բերել 33 ողջ մարդու

Mon, 29 Jun 2026 13:30:07 +0400


Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 33 մարդու: Այս մասին հայտնել է երկրի լիազոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը։

«Հիմա ծայրահեղ կարևոր ժամեր են, երբ դեռ կարելի է կյանքեր փրկել։ Մենք, ովքեր ուղղակիորեն չեն մասնակցում այս աշխատանքներին, աղոթում ենք, որ հնարավոր լինի մարդկանց կենդանի գտնել: Այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է ողջ փրկել 33 մարդու», – ասել է Ռոդրիգեսը արտասահմանցի փրկարարների հետ հանդիպման ժամանակ։

Նա շնորհակալություն է հայտնել երկիր ժամանած արտասահմանյան որոնողափրկարարական թիմերին՝ տարերային աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերած աջակցության համար:

Վենեսուելայում հունիսի 25-ին երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 7,2, երկրորդինը՝ 7,5: Դրանից հետո գրանցվել է ևս մոտ 30 հետցնցում։

Տարերային աղետը հանգեցրել է բնակելի տների և ենթակառուցվածքների օբյեկտների մասշտաբային ավերածությունների, բժշկական հաստատությունների վնասների, ինչպես նաև երկրի գլխավոր օդանավակայանի փակման:

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժերի հետևանքով տուժել են նաև հայեր, մեր հայրենակիցների շրջանում նաև անհետ կորածներ կան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը

Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ Ջրասուզակը գետից դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը Sun, 21 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով