Քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին
Sun, 22 Nov 2026 23:36:13 +0400

Անգլիայի հարավում գտնվում Աեւմտյան Սասեքսի կոմսությունում գտնվող Բարնհեմ գյուղի բնակիչները քվեարկել են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու օգտին՝ ի նշան բողոքի կառավարության այն որոշման, ըստ որի, գյուղի մոտակայքում անօրինական միգրանտների պահման ճամբար է կառուցելու։ Անկախության օգտին կողմ են արտահայտվել 257 մարդ, դեմ՝ տասնվեց մարդ։ Մեկ քվեաթերթիկ էլ ճանաչվել անվավեր։ Հանրաքվեն ունեցել է սիմվոլիկ նշանակություն եւ իրավաբանական հետեւանքներ չի ունենալու։Բանն այն է, որ Բարնհեմի մոտակայքում ժամանակին եղել է ավիաբազա, որի շինություններն էլ մտադիր են իշխանությունները վերածել անօրինական միգրանտների պահման վայրի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր