Սկզբում Ադրբեջանի պլանավորման մեջ Արցախի ամբողջական oկnւպաgիա չի եղել
Mon, 09 Nov 2026 22:32:52 +0400

Ադրբեջանից հնչող հայտարարությունները և Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին հնչեցվող բնորոշումները որևէ կերպ չեն փաստում, որ տարածաշրջանում ընթացող գործընթացները զարգանում են խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների հետ հանդիպումից հետո։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանում պետական մակարդակով տարածվող ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության քարոզչությունը հակասում է խաղաղության գաղափարին։ Աբրահամյանի խոսքով՝ նման մթնոլորտի պայմաններում դժվար է խոսել իրական խաղաղ գործընթացի մասին։
Անդրադառնալով արցախյան իրադարձություններին՝ նախկին պատգամավորը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի դրությամբ Արցախի ամբողջական օկուպացիան Ադրբեջանի առաջնային ծրագրերի մաս չի կազմել։ Նրա պնդմամբ՝ իրավիճակի հետագա զարգացումը պայմանավորված է եղել Հայաստանի իշխանությունների և նրանց արտաքին հովանավորների վարած քաղաքականությամբ։
Աբրահամյանի գնահատմամբ՝ գործընթացի էական փոփոխությունը տեղի է ունեցել 2021 թվականի վերջին և հատկապես 2022 թվականին, իսկ այդ քաղաքականության պաշտոնական ամրագրումը տեղի է ունեցել նույն տարվա հոկտեմբերին՝ Պրահայում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր