Հիմա էլ Բելառուսն ու Ուկրաինա՞ն են պատերազմելու իրար դեմ․ իրավիճակը լուրջ է
Mon, 29 Jun 2026 15:30:54 +0400
Եթե Ուկրաինայի զինված ուժերը հատեն սահմանը, Բելառուսը կօգտագործի բոլոր հասանելի ռեսուրսները՝ արձագանքելու համար։
Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարար Իգոր Սեկրետան՝ մեկնաբանելով Կիևից հնարավոր հարձակումները։
«Եթե սահմանը հատվի առանց թույլտվության կամ, այսպես ասած, ագրեսիվ կերպով, մենք կպատասխանենք մեր բոլոր ռեսուրսներով», – ասել է Սեկրետան։
Նա նաև ընդգծել է, որ ուկրաինական կողմը տեղյակ է դրա մասին։
Հատկանշական է, որ վերջերս հետզհետե հաճախակիացել են Բելառուսին ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մասին խոսակցությունները։