«Հրապարակ». Ամենածավալուն աշխատանքը 2 փոքր կամուրջներն են

«Հրապարակ». Ամենածավալուն աշխատանքը 2 փոքր կամուրջներն են

Tue, 30 Jun 2026 11:15:37 +0400


Մայրաքաղաք Երեւանում խցանումները լուրջ խնդիր են դարձել: Բայց տեղաշարժվելն անտանելի է դարձել ամիսներով ճանապարհների վերանորոգում իրականացնելու, մասնավորապես` Կիեւյան կամրջի փակվելու պատճառով: Մենք զրուցել ենք Երեւանի շինարարական վարչության պետի տեղակալ Տիգրան Դարբինյանի հետ։

– Օրեր առաջ հայտարարվեց, որ Կիեւյան կամրջի շինարարության պատճառով բավական երկար ժամկետով փակվում է կամուրջը։ Ինչո՞ւ այդքան երկար: Չէ՞ որ մայրաքաղաքի երթեւեկությունն ուղղակի կաթվածահար է եղել այդ պատճառով:

– Ժամկետներն իրականում որոշվում են նախագծային փաստաթղթերով, այսինքն՝ նախագծողը երբ աշխատանքների ծավալներն է նախատեսում, դրանց ժամանակացույցն է հաշվարկում, թե ինքան ժամանակում պետք է կատարվեն նշված աշխատանքները։ Նախագծով եւ, հետեւաբար, պայմանագրով նախատեսված ժամկետը 210 օր է, բայց սա վերաբերում է ընդհանուր աշխատանքներին: Բայց քանի որ ամառային սեզոն է, երթեւեկության մասով որոշակի թեթեւություն ունենք, այնպես է նախատեսված, որ հերթափոխներն ավելի երկար աշխատեն, որ մինչեւ օգոստոսի վերջը երթեւեկելի հատվածը բաց լինի։ Իսկ մյուս հատվածներում՝ կամրջի տակի, հնարավոր է նաեւ հետիոտնի համար նախատեսված մայթերի հատվածում, բազրիքների վրա աշխատանքներն ավելի երկար իրականացվեն։

– Էրեբունի վարչական շրջանում է Արին Բերդի փողոցի եւ Արցախի փողոցի խաչմերուկը, Արին Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացող ճանապարհահատվածի շինարարության համար է սահմանվել գրեթե 6 ամիս ժամանակ։ Այս դեպքում ի՞նչ խոչընդոտներ կան։

– Այստեղ ճանապարհը հիմնանորոգվում է՝ տակի շերտերով, կոմունիկացիաներով։ Որոշակի բարդություններ կան՝ կոմունիկացիաների հետ կապված, այստեղ ստորգետնյա մալուխներ կան՝ մեծ քանակի եւ բարձր լարման, հեղեղատար համակարգ պետք է կառուցվի, կոյուղատար համակարգը պետք է փոխարինվի, ջրամատակարարման համակարգ պետք է փոխվի, լուսավորության համակարգ է կառուցվում, որի լարերը ստորգետնյա են անցնում։ Պետք է փոխարինվի։ Կան նաեւ գազատար խողովակներ, բայց ամենածավալուն աշխատանքն այստեղ առկա 2 փոքր կամուրջներն են, որոնք երթեւեկելիս նկատելի չեն, սակայն մեկը երկաթգծի վրայով է անցնում, իսկ մյուսը` ջրանցքի։ Մեկը վերակառուցվում է, իսկ մյուսը՝ հիմնանորոգվում։

– Այս ճանապարհը ծանրաբեռնվա՞ծ ճանապարհ է համարվում, եւ երկար ժամանակով փակ լինելը որքանո՞վ է խնդրահարույց վարորդների համար։

– Բավականին ծանրաբեռնված է, այսպես թե այնպես` եթե ճանապարհ կա եւ այդ ճանապարհը փակվում է, որոշակի խնդիրներ առաջանում են։ Այնտեղ հիմնականում գործարանային հատվածներ են, պահեստներ են, կա փոքր հատված, որը բնակելի է։ Հիմնականում մեծ մեքենաների շարժ է, բայց շրջանցիկ ճանապարհներ նախատեսված են։

– Նախկինում եղե՞լ են դեպքեր, երբ վերանորոգման համար երկար ժամկետով ճանապարհներ են փակվել։

– Չեմ հիշում, եւ, հավանաբար, չի էլ եղել նման բան, քանի որ նման մասշտաբի աշխատանք չի արվել, որպեսզի այդքան երկար ժամանակով փակվեն։

– Որո՞նք են կապալառու ընկերությունները, ի՞նչ ընթացակարգով են ընտրվել, եւ որքա՞ն են պայմանագրերի արժեքները։

– Երկու դեպքում էլ կապալառու ընկերություններն ընտրվել են մրցույթով։ Կիեւյան կամուրջը վերանորոգող կապալառու ընկերությունը «Պրետոր» ընկերությունն է՝ 456 մլն դրամ է պայմանագրային արժեքը։ Իսկ Արին Բերդի ճանապարհի վերանորոգողը «Վասպուրական» ընկերությունն է, պայմանագրի արժեքը 938 մլն դրամ է։ Պայմանագրերը կնքվել են Երեւանի քաղաքապետարանի եւ կապալառու ընկերությունների միջեւ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

5 րոպե ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

35 րոպե ago

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի…

54 րոպե ago

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար

Որ վիտամիններն են օգտակար մաշկի համար Sat, 12 Sep 2026 00:30:18 +0400 Մաշկի առողջ վիճակը…

1 ժամ ago

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան

Եվ Հայաստանում դեռ կա՞ն հուսահատ հայրենակիցներ, որոնք չեն հավատում, թե ՔՊ-ն հեռանալու է․ Նարեկ Կարապետյան…

1 ժամ ago

Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն

Կոմպոզիտորը դատի է տվել երգչուհուն Fri, 11 Sep 2026 23:45:15 +0400 Կոմպոզիտոր Անդրեյ Լիթյագինը դիմելու…

2 ժամ ago