Մոնակոյում հզոր պայթյուն է եղել. երեք մարդ է տուժել

Մոնակոյում հզոր պայթյուն է եղել. երեք մարդ է տուժել

Tue, 30 Jun 2026 11:02:16 +0400


Երկուշաբթի երեկոյան Մոնակոյում՝ Ռևերեն Պեր Լուի Ֆրոլայի փողոցում, Ֆրանսիայի սահմանի մոտ գտնվող բնակելի շենքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Մոնակոյի իշխանությունները հայտնել են, որ առնվազն երեք մարդ է տուժել, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կառավարության ղեկավար Քրիստոֆ Միրմանը նշել է, որ դեպքը, ամենայն հավանականությամբ, ահաբեկչական հարձակում է։

Տուժածները նույն ուկրաինական ընտանիքի անդամներ են՝ մոտ հիսուն տարեկան ամուսիններ և նրանց 13-ամյա որդին։ Ծնողները ստացել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ, իսկ տղայի վիճակը համեմատաբար կայուն է։ Ըստ հրապարակման՝ ընտանիքի հայրը ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևն է, որը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո բնակվում էր Մոնակոյում։

Բոլոր երեք վիրավորները տեղափոխվել են Նիցցայի հիվանդանոցներ։ Բացի նրանցից, ևս չորս մարդ բուժօգնություն է ստացել՝ ապակու բեկորներից ստացած վնասվածքների կամ հոգեբանական շոկի պատճառով։

Տեսահսկման տեսախցիկների տվյալներով՝ անհայտ տղամարդը պայուսակ է թողել շենքի նախասրահում և անմիջապես փախել դեպի Բոզոլեյ քաղաք։ Քիչ անց տեղի է ունեցել պայթյունը։ Իշխանությունների նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքը լցված է եղել մետաղական պտուտակներով և մանր մետաղական գնդիկներով՝ վնասը մեծացնելու նպատակով։ Կասկածյալը դեռ որոնվում է։

Դեպքից հետո Մոնակոյում անվտանգության միջոցառումները զգալիորեն խստացվել են։ Տեղում աշխատում են սակրավորներ, դատական ոստիկանության աշխատակիցներ և հրշեջներ, իսկ Ֆրանսիան նույնպես օգնություն է ցուցաբերում թե՛ փրկարարական, թե՛ ոստիկանության մակարդակով։

Մոնակոյի պետական նախարար Քրիստոֆ Միրմանը հայտարարել է, որ իր տեղեկություններով սա առաջին նմանատիպ հարձակումն է իշխանության պատմության ընթացքում։ Տեղական իշխանությունները գործարկել են արտակարգ արձագանքման («կարմիր պլան») համակարգը։ Մոնակոյի և Նիցցայի պաշտոնյաները հրապարակայնորեն իրենց աջակցությունն են հայտնել տուժածներին և նրանց ընտանիքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են

Արթուր Բաղդասարյանի անշարժ, շարժական գույքը և գումարները արգելանքի տակ են Wed, 28 Oct 2026 15:33:52…

10 րոպե ago

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին

«Չքվի՛ր, Ռուսաստան», չեխերը՝ Սլովակիայի վարչապետին Wed, 28 Oct 2026 15:30:29 +0400 Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն…

13 րոպե ago

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ Wed, 28 Oct 2026 15:27:01 +0400…

16 րոպե ago

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․

Ադրբեջանի դեմ ջախջախիչ հաղթանակ տարաք, հիմա անցել եք մե՞զ․․․ Wed, 28 Oct 2026 15:15:30 +0400…

28 րոպե ago

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել

Արյունալի վթարից տասնյակ մարդ են զոհվել Wed, 28 Oct 2026 15:00:29 +0400 Իսպանիայի կենտրոնական հատվածում…

43 րոպե ago

Բարձրաձայն ծիծաղում եմ

Բարձրաձայն ծիծաղում եմ Wed, 28 Oct 2026 14:46:34 +0400 Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է հայտնվել…

57 րոպե ago