«Հրապարակ». Քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ չպետք է ղեկավարեն Ֆուտբոլի Ֆեդերացիան

«Հրապարակ». Քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ չպետք է ղեկավարեն Ֆուտբոլի Ֆեդերացիան

Tue, 30 Jun 2026 12:15:06 +0400


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ հաջորդ ընտրություններում մտադրություն չունի առաջադրվելու ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Մենք զրուցել ենք Առաջին հայկական ճակատի՝ FAF-ի երկրպագուների միավորման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ։

– Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու ՀՖՖ նախագահի հաջորդ ընտրություններում։ FAF-ը բազմիցս Մելիքբեկյանի հրաժարականն է պահանջել, ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը եւ այդ պաշտոնում ո՞ւմ եք տեսնում։

– Մենք չենք հավատում, որ ինքը չի պատրաստվում կրկին առաջադրվել կամ վերարտադրվել ուրիշ մեկի միջոցով։ Մենք պետք է ուշադիր լինենք, որ չփորձի առաջադրվել կամ իր թիմից մեկ ուրիշի դեմքով վերարտադրվել։ Ինչ վերաբերում է հարցին, թե ում ենք ուզում, ինչպես նախկինում հայտարարել ենք, հիմա էլ հայտարարում եմ, որ չունենք թեկնածու։

– Արդեն մամուլում անուններ են շրջանառվում ՀՖՖ նախագահի թեկնածուի, օրինակ՝ Սիսակ Գաբրիելյանի, Մխիթար Հայրապետյանի անունները։ Քաղաքականության մեջ գտնվող մարդկանց կողմից ֆուտբոլը կառավարելը որքանո՞վ է նպատակահարմար։

– Իմ կարծիքով, պետք է քաղաքական գործիչ չլինի։ Դա թե՛ տվյալ անձին է վնաս տալու, թե՛ ինքն է իշխանությունից կախումների մեջ լինելու ու չի կարողանալու ներդաշնակ աշխատել։ Առհասարակ, մի անգամ եղել է, որ ՀՖՖ նախագահը քաղաքական գործիչ է եղել՝ Արթուր Վանեցյանը, տեսանք, թե վերջում ինչ եղավ։ Իհարկե, ով համապատասխանում է, կարող է առաջադրվել, բայց ես կցանկանամ, որ քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ չմտնեն ֆուտբոլի մեջ։

– Իսկ եթե Մելիքբեկյանը կրկին առաջադրվի, FAF-ը կրկի՞ն բողոքի ակցիաներ կկազմակերպի։

– Կարծում եմ՝ այո, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ թույլ չենք տալու վերարտադրություն` նաեւ ցանկացած անձի ընտրվելը, որն ասոցացվում է նրա թիմի հետ։

– Մամուլում շրջանառվում է նաեւ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական Ռուբեն Նազարեթյանի անունը, նա ե՞ւս ասոցացվում է թիմի հետ, եւ նրա թեկնածությանն է՞լ եք դեմ։

– Միանշանակ՝ դեմ ենք, մարդ, որն ամբողջ գործունեությունը Մելիքբեկյանի կիսել է, մարդ, որը ֆուտբոլի հետ ընդհանրապես կապ չունի, չպետք է ղեկավարի ՀՖՖ-ն։ Ոչ մի դեպքում չի կարելի գնալ արկածախնդրության եւ նրան առաջադրել, մենք միանշանակ դեմ ենք լինելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն

Հերթական քաղաքական սպանությունն է` կապ չունի. եղել է մահ, թե սպանություն Tue, 10 Nov 2026…

11 րոպե ago

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից

Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Իրաքյան Քուրդիստանից Tue, 10 Nov 2026 21:00:32 +0400 Թուրքիան դուրս…

26 րոպե ago

Մահվան վիճակագիրները

Մահվան վիճակագիրները Tue, 10 Nov 2026 20:51:55 +0400 Մահվան վիճակագիրները։ Օրական մի քանի մարդ մահանում…

34 րոպե ago

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ

Իմ գլխին քանի՞ մազ կմնար` եթե կալանավայրերում այսպիսի մահվան շքերթ լիներ Tue, 10 Nov 2026…

40 րոպե ago

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից

Կողմերը դեռ հեռու՞ են համաձայնությունից Tue, 10 Nov 2026 20:30:22 +0400 Ավելի քան չորս տարի…

56 րոպե ago

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս

Շենքը խայտառակ խոնավության մեջ էր, շատ ծանր հոտ էր գալիս Tue, 10 Nov 2026 20:15:53…

1 ժամ ago