Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

Tue, 30 Jun 2026 13:20:20 +0400


Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ», որը որպես պիլոտային ծրագիր, առաջինը փորձարկեցին Սյունիքում։

Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։

Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։

Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։

Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»։

Իրինա Յոլյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր եւ վիրավորներ

Ավտոբուսում հրդեհ է բռնկվել․ կան զոհեր եւ վիրավորներ Sat, 26 Sep 2026 02:30:39 +0400 Առնվազն…

5 ժամ ago

Ստեղծել է «Ճշմարտության նախարարություն» եւ հայտնվել սկանդալի կենտրոնում

Ստեղծել է «Ճշմարտության նախարարություն» եւ հայտնվել սկանդալի կենտրոնում Sat, 26 Sep 2026 02:00:42 +0400 Մեծ…

5 ժամ ago

Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցրին

Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցությունը դադարեցրին Sat, 26 Sep 2026 01:00:47 +0400 Microsoft ընկերությունը հայտարարել…

6 ժամ ago

Նոր նմուշի եվրոներ կդրվեն շրջանառության մեջ

Նոր նմուշի եվրոներ կդրվեն շրջանառության մեջ Sat, 26 Sep 2026 00:30:01 +0400 Եվրամիությունը նոր նմուշի…

7 ժամ ago

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել Sat, 26 Sep 2026 00:15:52 +0400 Ձերբակալվել է գերմանացի հայտնի…

7 ժամ ago

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից

Արքայադուստր Դիանան ցանկացել է տեղափոխվել ԱՄՆ․ եղբոր մեմուարներից Sat, 26 Sep 2026 00:00:50 +0400 Արքայադուստր…

7 ժամ ago