36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել

36-ամյա հայտնի խարդախ է ձերբակալվել

Sat, 26 Sep 2026 00:15:52 +0400


Ձերբակալվել է գերմանացի հայտնի խարդախ Հենդրիք Հոլթը։ Նա փախել էր բանտից եւ լուրեր տարածել, թե Մոսկվայում է։ Հոլթը ներկայումս 36 տարեկան է։ Հայտնի է, որ մի քանի տարի շարունակ կարողացել է խաբել միջազգային էներգետիկ ընկերությունների՝ համոզելով նրանց, որ զբաղվում է Գերմանիայում քամու էներգիայի հետ կապված խոշոր նախագծերով։ Երիտասարդը տպավորել է ներդրողներին նրանով, որ միշտ հագնված է եղել ճաշակով ու թանկարժեք հագուկոպով, երթեւեկել է լյուքս դասի մեքենայով։ 2020 թվականին նրան ձերբակալել էին Բեռլինում։ 22 թվականին դատարանը նրան դատապարտել էր 7,5 տարվա ազատազրկման։

Այնուհետեւ՝ զրպարտության համար ավելացրել էր պատժաչափին եւս 14 ամիս։ Հոլթը պատիժը կրել է Բեռլինի հարավում գտնվող Հայդերինգ բանտում։ Die Welt-ը գրում է, որ նույնիսկ բանտից շարունակել է ղեկավարել խարդախ մեխանիզմներ եւ մեքենայություններ։ Նրան տեղափոխել են խառը ռեժիմ, երբ ցերեկային ժամերին կարելի էր հեռանալ բանտի տարածքից։ 26 թվականին օգոստոսին նա չի վերադարձել բանտ։ Շուտով հրապարակել է լուսանկար սոցկայքի իր էջում, որ գտնվում է Մոսկվայում եւ լուսանկար է հրապարակել Մոսկվայից։ Նրա օգտահաշիվն ունի մի քանի տասնյակ հազար բաժանորդ։ Մոտ մեկ ամիս գտնվել է փախուստի մեջ։ Շուտով հայտնի է դարձել, որ նրան ձերբակալել են Դուբայում, ուր մեկնել էր Թուրքիայի եւ Լեհաստանի վրայով։ Իրավապահները հայտարարել են, որ մոլորության մեջ գցելու համար է հրապարակել Մոսկվայում գտնվելու մասին գրառումը։ Ներկայումս որոշում է նրա արտահանձնման հարցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների

Ժամանել է Նյու-Յորք՝ բանակցությունների Sat, 26 Sep 2026 23:45:34 +0400 Ռուսաստանի նախագահի հատուկ դեսանորդ, արտասահմանյան…

4 ժամ ago

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս

Արհեստական բանականությունը կարող է ոչնչացնել մեկ միլիարդ մարդու․ Բիլ Գեյթս Sat, 26 Sep 2026 23:30:50…

4 ժամ ago

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին

Առաջին անգամ անդրադարձել է կնոջ հետ ունեցած խնդիրների մասին խոսակցություններին Sat, 26 Sep 2026 23:15:54…

5 ժամ ago

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է

Քանյե Ուեսթի համերգը Ռուսաստանում չեղարկվել է Sat, 26 Sep 2026 23:00:02 +0400 Ամերիկյան Access Opera…

5 ժամ ago

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»

Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը» Sat, 26 Sep 2026 22:45:37 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի…

5 ժամ ago

Արգելվել են օնլայն խաղադրույքները

Արգելվել են օնլայն խաղադրույքները Sat, 26 Sep 2026 22:30:49 +0400 Բրազիլիայի նախագահ Լուսի Ինասիու Լուլա…

5 ժամ ago