Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

Tue, 30 Jun 2026 13:20:20 +0400


Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ», որը որպես պիլոտային ծրագիր, առաջինը փորձարկեցին Սյունիքում։

Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։

Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։

Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։

Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»։

Իրինա Յոլյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր Կտակարանի ժամանակների նավահանգիստ են հայտնաբերել

Նոր Կտակարանի ժամանակների նավահանգիստ են հայտնաբերել Sat, 05 Sep 2026 12:30:57 +0400 Իսրայելում, Գալիլիական ծովի…

3 րոպե ago

Մեր երկրին նոր հեղափոխություն է պետք

Մեր երկրին նոր հեղափոխություն է պետք Sat, 05 Sep 2026 12:17:07 +0400 Latest news from…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազայի նշանակությունը նվազել է եւ՛ Ռուսաստանի համար, եւ՛ Հայաստանի

«Հրապարակ»․ Ռուսական ռազմաբազայի նշանակությունը նվազել է եւ՛ Ռուսաստանի համար, եւ՛ Հայաստանի Sat, 05 Sep 2026…

19 րոպե ago

Արցախը կանգուն է մնալու․ ինչ է ասել Փաշինյանը և ինչ արել․ հիշեցում նրա հայտարարություններից

Արցախը կանգուն է մնալու․ ինչ է ասել Փաշինյանը և ինչ արել․ հիշեցում նրա հայտարարություններից Sat,…

19 րոպե ago

Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել

Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել Sat, 05 Sep 2026 12:00:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Երկու տարի է՝ տնօրեն չէ, բայց շարունակում է ղեկավարել դպրոցը

«Հրապարակ»․ Երկու տարի է՝ տնօրեն չէ, բայց շարունակում է ղեկավարել դպրոցը Sat, 05 Sep 2026…

49 րոպե ago