«Հրապարակ»․ Երկու տարի է՝ տնօրեն չէ, բայց շարունակում է ղեկավարել դպրոցը

«Հրապարակ»․ Երկու տարի է՝ տնօրեն չէ, բայց շարունակում է ղեկավարել դպրոցը

Sat, 05 Sep 2026 11:45:10 +0400


Մեզ պատմեցին, որ Երեւանի Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 դպրոցի նախկին տնօրեն Լիլիթ Ասլանյանը, որը տասը տարի ղեկավարել է այս դպրոցը, արդեն երկու տարի է, ինչ դե յուրե այլեւս չի զբաղեցնում տնօրենի պաշտոնը, սակայն չի հեռանում տնօրենի աշխատասենյակից եւ անգամ բանալիներն է պահում իր մոտ:

Մեր աղբյուրի խոսքով` երկու տարի առաջ տիկին Ասլանյանը չի կարողացել տնօրենի մրցույթում հաղթել, ինչից հետո տնօրենի պարտականությունները կատարող է նշանակվել նույն դպրոցի ուսուցիչ Գոհար Մինասյանը, որը նախկին տնօրենի մտերիմն է, բայց դպրոցը շարունակել է դե ֆակտո ղեկավարել նախկին տնօրենը: Նա շարունակում է դպրոցում աշխատել այլ հաստիքով` որպես մանկավարժի օգնական, սակայն անգամ սեպտեմբերի 1-ին ինքն է, որպես տնօրեն, ծնողների հետ շփվել, եւ աշակերտները հենց նրան են տնօրեն համարում: Նա նստում է տնօրենի աշխատասենյակում, իսկ այնտեղից դուրս գալիս կողպում է դուռը եւ բանալիները պահում իր մոտ: Դե յուրե տնօրենի պարտականությունները կատարող Գոհար Մինասյանը ոչինչ չի անում առանց նախկին տնօրենի ցուցումների: Դպրոցում խոսում են, որ նախկին տնօրենը դեռ հույս ունի, որ կկարողանա վերանշանակվել տնօրենի պաշտոնում:

Ուշագրավ է, որ երկու տարի է՝ տնօրենի մրցույթ չի կայանում, իսկ նախկին տնօրենը շարունակում է դպրոցի ստվերային ղեկավարումը, այնպիսի տպավորություն է, որ նա այդ հաստիքը սեփականաշնորհել է եւ չի պատրաստվում ուրիշին զիջել: Տնօրենի պարտականությունները կատարող Գոհար Մինասյանի հետ դժվարությամբ կարողացանք կապ հաստատել, քանի որ նա տնօրենի աշխատասենյակում չէր: «Հրապարակը» նրան հարցրեց` ինչո՞ւ երկու տարի շարունակ տնօրենի մրցույթ չի կայանում։ «Այդ հարցի հասցեատերը ես չեմ», – ասաց նա: Հարցին` իսկ ինչո՞ւ է դպրոցը շարունակում ղեկավարել նախկին տնօրենը, եթե նա արդեն երկու տարի է՝ տնօրեն չէ, մեր զրուցակիցն ասաց, որ չկա նման բան, նախկին տնօրենը որեւէ մեկին չի ներկայանում որպես գործող տնօրեն:
Հայկ ԳեՎորգյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ…

10 րոպե ago

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Sat, 07 Nov 2026 08:10:06 +0400 Նախկին ՔՊ-ական պատգամավոր, ՄԱՍ…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում

«Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Sat, 07 Nov 2026 08:05:17 +0400 Եթե իշխող թիմում սկզբում…

20 րոպե ago

«Հրապարակ»․ «Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել

«Հրապարակ»․ «Մերիդիանում» վերանորոգման համար կրկին բյուջեից փող են հատկացրել Sat, 07 Nov 2026 08:00:41 +0400…

25 րոպե ago

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն

Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն Fri, 06 Nov 2026 23:46:46…

9 ժամ ago

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում

Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում Fri, 06 Nov 2026 23:36:57 +0400 Փաստաբան…

9 ժամ ago