ՍԴ-ից առաջ Սրբուհու վճիռն է՝ ընտրությունը վավեր է, որովհետև անվավեր չէ

ՍԴ-ից առաջ Սրբուհու վճիռն է՝ ընտրությունը վավեր է, որովհետև անվավեր չէ

Tue, 30 Jun 2026 16:15:42 +0400


Արդարադատության նախարարը, կարծես, երկար մտածելուց հետո եկել է մի փայլուն գիտական բացահայտման․ իր անունը ոչ թե պարզապես անուն է, այլ առաքելություն։ Ինքը Սրբուհի Արդարադատյանն է։ Եվ այդ առաքելությունը նա լրագրողների առաջ կատարում է լիարժեք՝ որպես «արդարության կենդանի ճիչ»՝ միկրոֆոնով ուժեղացված։

Ընտրական արդյունքները վիճարկող բոլոր քաղաքական ուժերին նա մեկ հովանի տակ է հավաքում ու հանգիստ հայտարարում, որ ընտրության վիճարկման որևէ հիմնավոր փաստարկ, ըստ էության, չի հայտնաբերվել։ Քամին միշտ մի ուղղությամբ է փչում, հենց այդ ուղղության տակ էլ Սրբուհին կանգնած է։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը դեռ փորձում է հակառակն ապացուցել, ապա նա պարզապես դեռ չի հասցրել տեղեկանալ, որ գործի մեջ է Սրբուհի Արդարադատյանը։

Սահմանադրական դատարանի վճռից առաջ Սրբուհու «նախավճիռային ճշմարտությունը» արդեն պատրաստ է․ ընտրությունները վավեր են, որովհետև… դեռ չեն հասցրել անվավեր ճանաչվել։ Սա ընտրական վեճի յուրահատուկ դիտարկում է՝ մինչև դատական գործընթացի ավարտը ստացված վերջնական արդյունքով։ Իրավական նորարարություն, որը կարելի է հանգիստ անվանել «կանխավավերություն»՝ երբ փաստի կարգավիճակը որոշվում է նախքան փաստի քննարկումը։

Մինչ բարձր դատարանը դեռ զբաղված է իր «դանդաղ, անհարմար մանրամասներով», քաղաքական դաշտի մյուս կողմում արդեն ընթանում է արագընթաց ժողովրդավարություն․ ՔՊ-ում ձևավորվում են, վերաձևավորվում են, ընտրվում են ու նույնիսկ ինքնաընտրվում են պաշտոններ՝ ժամանակակից ինտերակտիվ խաղի նման, որտեղ յուրաքանչյուր կոճակ արդեն ունի իր կանխատեսելի հաղթողը։

Եվ սա, ինչպես Սրբուհին է բացատրում, պարզապես ժողովրդավարություն է։ ՔՊ-ի՝ «արագացված ժողովրդավարության» ձևաչափը։ Այնպիսի տպավորություն է, ասես Սահմանադրական դատարանը պարզապես փորձում է հասցնել արդեն պատրաստ եզրակացությանը՝ չխանգարելով ընթացող ներդաշնակ գործընթացին՝ պաշտոնների բաշխման իր գեղեցիկ և հանգիստ ընթացակարգով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամասիայում ընտրողները չեն կողմնորոշվում. նախկիններն ու ներկաները խառնվել են իրար

Ամասիայում ընտրողները չեն կողմնորոշվում. նախկիններն ու ներկաները խառնվել են իրար Tue, 10 Nov 2026 16:45:23…

10 րոպե ago

Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Մաքքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր Tue, 10 Nov 2026 16:30:47 +0400 The Beatles-ի նախկին…

25 րոպե ago

Լավրովի հնչեղ հայտարարությունը Հայաստանի մասին

Լավրովի հնչեղ հայտարարությունը Հայաստանի մասին Tue, 10 Nov 2026 16:14:24 +0400 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության…

41 րոպե ago

Թրամփը հրապարակավ պաշտպանել է Nvidia-ի հիմնադրին

Թրամփը հրապարակավ պաշտպանել է Nvidia-ի հիմնադրին Tue, 10 Nov 2026 16:00:44 +0400 ԱՄՆ Հետաքննությունների դաշնային…

55 րոպե ago

Տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը

Տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը Tue, 10 Nov 2026 15:36:03 +0400…

1 ժամ ago

Պլանները փոխվել են` Գեւորգ Պապոյանի փոխարեն տեղակալին են ուղարկել

Պլանները փոխվել են` Գեւորգ Պապոյանի փոխարեն տեղակալին են ուղարկել Tue, 10 Nov 2026 15:31:42 +0400…

1 ժամ ago