Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Tue, 30 Jun 2026 17:45:19 +0400


Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման նիստերը, որոշեցի կրկին անդրադառնալ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերվա իրադարձություններին, այն է՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի (ենթակաների լուռ մասնակցությամբ) մամուլի ասուլիսին: Այնուամենայնիվ, ի՞նչը ստիպեց իշխող խմբակին՝ քվեարկության ավարտից ընդամենը 5-6 ժամ անց` մեռելային դեմքերով հանդես գալ: Եթե որոշել էր հաղթանակի մասին «ավետել» ՀՀ քաղաքացիներին, ապա դա պետք է կատարվեր ուրախ դեմքով: Եթե մեռելային էին դեմքերը, ապա պետք է ենթադրել, որ գործերը շատ վատ էին: Ու, ըստ այդմ, ի՞նչ հիմքով էր հայտարարվում հաղթանակի մասին:

Եվ քանի որ լրագրողների դիմաց կանգնել էր համարյա ողջ ՔՊ-ական քվազիէլիտան՝ Նիկոլով հանդերձ, ապա ենթադրվում է, որ դրան նախորդել է ծանր քննարկում: Մեռելային այդ «շնորհանդեսին» ՔՊ-ականների ներկայանալը ենթադրել է տալիս, որ ծանր քննարկման արդյունքում բարձրաձայնվելիք հայտարարությունն այդ անձանց կողմից դիտարկվել է որպես խմբակային հանցագործության ակտ: Դա նման էր այն տեսարանին, երբ ծեծ կերած հանցախումբն առկա իրավիճակին ոչ համապատասխան հայտարարում է հակառակորդին հաղթելու մասին:

Ոմանք ասում են, թե դա արվեց այն նպատակով, որպեսզի համապատասխան հրահանգ հղվի ԿԸՀ-ի նախագահ Հովակիմյանին: Բայց այն, ոչ պակաս արդյունավետությամբ, կարող էր արվել նաեւ հեռախոսով, ուրեմն դա չէր նպատակը: Որպես բազմափորձ դիտորդ՝ 2003-ից մինչեւ 2019 թվականը, կարող եմ ենթադրել, որ կեսգիշերային առաջին հաջող հաշվետվություններից հետո պատկերը փոխվել է 180 աստիճանով` յուրաքանչյուր նոր տեղամասից ստացվող տեղեկություններին զուգահեռ: Ու դա նկատելով, նախ ԿԸՀ-ին հրահանգել են կանգնեցնել տեղեկատվության տրամադրումը: Երկրորդ․ որոշել են իրականացնել պետական հեղաշրջում` անբավարար ձայների առկայության պայմաններում հայտարարել հաղթանակի մասին: Իհարկե, անհեթեթ է հնչում գործող իշխանության կողմից իշխանությունը պահելու գործընթացը բնորոշել որպես պետական հեղաշրջում: Բայց անհեթեթ կառավարման պարագայում տեղի ունեցող անհեթեթությունները՝ ինչ էլ դրանք լինեն, բնական են եւ նորմալ:

Քվեարկությունից հետո վերահաշվարկ է կատարվել 2005-ից 637 ընտրատեղամասում կամ 1/3-ում: Ընդ որում, թիվ 6 ԸԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ է իրականացրել իր բոլոր 52 ընտրատեղամասերի վերահաշվարկը: Դա առնվազն զարմանալի է՝ ԿԸՀ-ի ենթակայությամբ գործող ԸԸՀ-ն ինչո՞ւ պետք է նման նախաձեռնություն ցուցաբերեր՝ ստուգեր իր արածը: Հատկապես որ վերահաշվարկի արդյունքում չնչին փոփոխություններ եղան ընդհանուր պատկերում: Բայց թիվ 6 ԸԸՀ-ն միակը չէր. նույն մոտեցումն են ցուցաբերել թիվ 1, 2, 4, 5 եւ 8 ԸԸՀ-ները, եւ նույն պատկերն է գրանցվել նաեւ այնտեղ: Այսինքն, 637-ից 268 ընտրատեղամասում ամեն ինչ եղել է օրինական: Կարծում եմ, դա կատարվել է, որպեսզի ցույց տրվի, թե որքան մաքուր է աշխատել ընտրական ողջ համակարգը: Այնինչ, ինչպես պարզվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից առաջարկված՝ այլ ԸՀՀ-ների ընտրատեղամասերի վերահաշվարկից, պատկերը վերին աստիճանի տխուր էր:

Իսկ ո՞րն է քվեարկության ավարտից հետո ընդդիմադիրների ձերբակալությունները շարունակելու իմաստը: Նախորդի նման, այս գործընթացը եւս հակատրամաբանական է թվում: Չնայած հնարավոր է այսպիսի հիմնավորմամբ` պայմանավորված է հարեւան երկրի բռնապետի ազդեցությամբ: Նա հենց այդպես վարվեց՝ փորձելով (եւ հաջողության հասնելով) մինչեւ վերջ խեղճացնել երբեմնի «դուխով» Նիկոլին: Եվ նույնն էլ ցանկանում է անել ինքը: Որպեսզի արդեն լրիվ խեղճացված հանրությամբ անցկացնի նոր ընտրություններ՝ եթե նման բան որոշի ՍԴ-ն՝ պաշտպանելով ընդդիմության բողոքը: Դա կարող է նաեւ պահանջել ԵՄ-ն՝ դիտարկելով իրավիճակը եւ փորձելով խոչընդոտել ավելի ահավոր պայթյունը: Հիշենք, որ 2003-ի կեղծված նախագահական ընտրություններից հետո ծայր առած բողոքների արդյունքում այն ժամանակվա ՍԴ-ն որոշեց մեկ տարի անց անցկացնել վստահության հանրաքվե: Ինչը կյանքի չկոչվեց:

Ներկայացվածը, իհարկե, վարկած է: Եվ իրականությունը կպարզվի իշխանափոխությունից հետո: Ինչը, կարծում եմ, շատ չի ուշանա, որովհետեւ, նախ, այսպիսի աննորմալ ընտրություններ անցկացվել են միայն նախորդ դարի 90-ականներին: Իսկ նորմալը տեսած մարդիկ չեն ցանկանա վերադառնալ նախկին աննորմալին: Հատկապես որ աստիճանաբար հաղթահարվում են 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությամբ պայմանավորված հոգեբանական շոկն ու ապատիան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շնորհավորանքս դստերս` հայաստանյան դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Софья Петросян-ին, բուհ ընդունված առաջին կուրսի ուսանող թոռնիկիս.Նատաշա Պողոսյան

Արցախից հետո երրորդ տարին է, ինչ հեռվից եմ հարաբերվում հայաստանյան դպրոցներին ու չեմ կարող անմասն…

36 րոպե ago

Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան

Թեհրանը կհաղթի Վաշինգտոնի հետ պայքարում. Փեզեշկիան Wed, 02 Sep 2026 02:30:19 +0400 Իրանի նախագահ Մասուդ…

5 ժամ ago

193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak

armtimes.com 2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝…

6 ժամ ago

Ոսկու գինն առաջին անգամ էժանացել է մոտ 2 տոկոսով

Ոսկու գինն առաջին անգամ էժանացել է մոտ 2 տոկոսով Wed, 02 Sep 2026 01:30:11 +0400…

6 ժամ ago

Թագավորը երդվել է խորհրդարանում

Թագավորը երդվել է խորհրդարանում Wed, 02 Sep 2026 01:00:41 +0400 Նորվեգիայի նոր թագավոր Հոքոն 8-րդը…

6 ժամ ago

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր Tue, 01 Sep 2026 23:46:00 +0400 Այն երկրների քաղաքացիները,…

8 ժամ ago