«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում

«Էրդողան» տապանաքար՝ թուրքական հայտնի հեռուստասերիալում

Tue, 22 Sep 2026 09:30:29 +0400


Թուրքիայի Սիլիվրիի հանրապետական դատախազությունն ուսումնասիրել է թուրքական հայտնի «Գայլերի հովիտ» (Kurtlar Vadisi) հեռուստասերիալի որոշ դրվագներ:

Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2012 թ. մայիսի 17-ին հեռարձակված 159-րդ սերիայի գերեզմանատան դրվագը, որտեղ կադրում հայտնվում է «Էրդողանների ընտանիք» (Erdoğan Ailesi) գրառմամբ տապանաքար: Քննչական մարմինները փորձում են պարզել՝ արդյոք դա եղել է միտումնավոր քայլ և թաքնված ուղերձ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա ընտանիքին:

Գործի շրջանակում հարցաքննության են կանչվել սերիալի սցենարիստները: Սցենարիստներից մեկը՝ Ռաջի Շաշմազը, հերքել է տապանաքարի միջոցով Էրդողանի ընտանիքին սպառնալիք կամ ազդակ փոխանցելու մեղադրանքները՝ նշելով, որ նման քայլը հակասում է իրենց արժեհամակարգին, CNN Turk-ին հղումով գրում է Ermenihaber-ը։

Նա պարզաբանել է, որ տապանաքարերի ընտրությունը սցենարիստների վերահսկողության տակ չի գտնվում, և դրանք կարող էին լինել ինչպես իրական գերեզմանաքարեր, այնպես էլ նկարահանման համար պատրաստված դեկորացիոն տարրեր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ժամանակին քելեխի հաց էին ուզում, հիմա՝ պետությունն է ուզում

Ժամանակին քելեխի հաց էին ուզում, հիմա՝ պետությունն է ուզում Wed, 23 Sep 2026 13:45:07 +0400…

10 րոպե ago

Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»

Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկը» ու «Զապը» Wed, 23 Sep 2026 13:44:42 +0400 ՆԳՆ քրեական ոստիկանության…

11 րոպե ago

Խոշոր սկանդալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Բաքուն հնչեղ հայտարարություն տարածեց

Խոշոր սկանդալ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Բաքուն հնչեղ հայտարարություն տարածեց Wed, 23 Sep 2026 13:42:17…

13 րոպե ago

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից մեկ տարի է անցել, մարդիկ համոզված են՝ գործը բացահայտված չէ

Վալոդյա Գրիգորյանի սպանությունից մեկ տարի է անցել, մարդիկ համոզված են՝ գործը բացահայտված չէ Wed, 23…

16 րոպե ago

Իհարկե. Վիկտոր Մնացականյանը` քաղաքական սպանության մասին

Իհարկե. Վիկտոր Մնացականյանը` քաղաքական սպանության մասին Wed, 23 Sep 2026 13:33:10 +0400 Latest news from…

22 րոպե ago

Թուրքիայի և Լեհաստանի առաջնորդները փոխանակվել են նվերներով․ զենք էլ կա

Թուրքիայի և Լեհաստանի առաջնորդները փոխանակվել են նվերներով․ զենք էլ կա Wed, 23 Sep 2026 13:30:06…

25 րոպե ago