Զգացի՞ք, դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի, Թուրքիայի, ու Հայաստանի որոշ շրջանակների մոտ

Զգացի՞ք, դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի, Թուրքիայի, ու Հայաստանի որոշ շրջանակների մոտ

Tue, 30 Jun 2026 18:10:29 +0400


Զգացի՞ք։ Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը հավասարապես դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի, Թուրքիայի, ու չզարմանաք` Հայաստանի որոշ շրջանակների մոտ։ Տեսա, որ նաև վրդովվել էր Սերժ Թանկյանը։

Անկախ նրանից, թե ով, ինչպես կամ ինչու է անում քո օրակարգին համապատասխանող քայլ, քո գործը ո’չ թե ոգևորվել կամ հիասթափվելն է, այլ դա քո օրակարգի ռեալիզացիային ծառայեցնելն է։

Պարզ է, որ ո‘չ Իսրայելը, ո’չ Գերմանիան, ո‘չ մեկ այլ պետություն մեր գեղեցիկ աչքերի, բարոյական պարտքի կամ արդարության հաստատման համար չէ, որ ընդունել են, այլ կրկին` սեփական հաշվարկների։

Այս դեպքում էլ` մեր խնդիրը ստացված արդյունքը կապիտալի վերածելն է, այլ ո‘չ թե աջ ու ձախ մեղավոր փնտրելն ու անիծելը (վերջերս միայն սա է հայերիս մոտ ստացվում), թշնամիների հետ նույն թեզերը պաշտպանելը։

Ցեղասպանության զոհն այսօր ցեղասպանողի հետ ձայնակցում է … սա անգամ խելագարանոց չի…
Թե բա Իսրայելը Գազայում կոտորած է արել։ Լո՞ւրջ, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էտ ո՞նց եք ուզում հարաբերություններ կարգավորել` երկուսն էլ ցեղասպանություն են գործել հենց ձե‘ր դեմ…

Էս ի՞նչ մարդ եք…

Ու խնդիրը Իսրայելը չի, սա առիթ էր, որպեսզի գրեմ։ Խնդիրը մտածողությունն է` որ ինչ նստեցնեն ուղեղներում, մարդիկ դրանից այն կողմ անգամ նայելու ջանք չեն թափում, էլ ուր մնաց սեփական շահ հասկանալը։ Չնայած անհատական շահն ընկալելու վարպետներ եք…

Խրիմյան Հայրիկը հայերիս միջազգային «գիտելիքների» մասին շատ լավ խոսք ունի…

Գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ

Այս գործը որևէ դատարանի ընդդատյա չէ, այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը. քաղաքագետ Sat, 05 Sep…

4 ժամ ago

Սրանց ամեն ինչն է ֆեյք…կեղծ, հորինված, արհեստական…

Սրանց ամեն ինչն է ֆեյք...կեղծ, հորինված, արհեստական... Sat, 05 Sep 2026 23:35:59 +0400 Սրանց ամեն…

4 ժամ ago

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում

Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Sat, 05 Sep 2026 23:15:21 +0400…

4 ժամ ago

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում

Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում Sat, 05 Sep 2026 23:00:02 +0400 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի…

5 ժամ ago

Ամեն օր ենք անիծում էդ օրը

Ամեն օր ենք անիծում էդ օրը Sat, 05 Sep 2026 22:45:45 +0400 Նիկոլ Փաշինյանը նախկին…

5 ժամ ago

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ

Պուտինը բանակցում է Ուիթքոֆի և Քուշների հետ. մանրամասներ Sat, 05 Sep 2026 22:30:59 +0400 Ռուսաստանի…

5 ժամ ago