Հովակիմյանի ապագան էլ պարզ չէ

Հովակիմյանի ապագան էլ պարզ չէ

Tue, 30 Jun 2026 18:45:37 +0400


Կարծում եք ճի՞շտ է, որ Վահագն Հովակիմյանին այս պահին քննում է ոչ թե հակակոռուպցիոն մարմինը, այլ Սահմանադրական դատարանը: Ո՞վ չգիտի, որ ՍԴ-ն մեր երկրում տեղի ունեցող հանցագործությունների մասին միշտ վերջինն է տեղեկանում: ՍԴ դատավորները նրա համար հո չե՞ն, որ հանցագործի ձեռքը բռնեն: Նրանք ծանր մարդիկ են՝ ուչաստկովիի աշխատանք կատարելու համար: Ուստի ճիշտ կլիներ, որ Վահագն Հովակիմյանը նախ անցներ հակակոռուպցիոնի միջով, դատախազությունով, քննչականով, հարկայինով, վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման մամլիչների տակով եւ նոր միայն բարեհաճեր բարձր դատարան:
ՍԴ-ի ձեռքը, կարծես, ֆուտբոլի գնդակ է ընկել, ոնց ուզում՝ տշում են: Ընդդիմության պաշտպանները գոնե մի քիչ խղճմտանք դրսեւորեն: Այնպիսի հարցեր են տալիս, որ նույնիսկ Հովակիմյանն է անհարմար զգում պատասխանել: Դուք չգիտե՞ք, որ այդ մարդը լիարժեք իրավաբան չէ, մաթեմատիկոս չէ, կիբեռնետիկ չէ, ֆիզիկոս չէ, քիմիկոս չէ… Դրել՝ տոկոսախեղդ եք անում, որ ի՞նչ: Թե բա՝ պարոն Հովակիմյան, դուք ե՞րբ եք իմացել, որ խնդրահարույց տեղամասերը ժամանակին չեն փակվել: Սա հա՞րց է, որ տալիս եք պարոն Հովակիմյանին… Նա էլ, թե՝ 8-ին պակաս էր… Մութուլուս էր: Լավ չեմ հիշում: Հարցնում են՝ մամուլից ու Ֆեյսբուքի՞ց եք իմացել: Չէ… Հեռազգացողությո՞ւնն է Ձեզ հուշել… Չէ… Լավ, բա ո՞նց եք իմացել, որ ընտրատեղամասերը մինչեւ գիշերվա հազարը բաց են եղել: Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի: Լավ, այս որակի խոսակցությո՞ւն պիտի քննի ՍԴ-ն:

Բայց որ բանը բանից անցել է, եւ Հովակիմյանը կանգնել է ՍԴ-ի առաջ, ինձ այլեւս ոչինչ չի մնում անելու, քան «կասկածյալին» (հարգելով նրա անմեղության կանխավարկածը) մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես պահի իրեն դատարանում: Սա նաեւ դատարանի շահերից է բխում, որովհետեւ տեսնում եմ, թե մեր բարձր դատավորներն ինչպես են նեղվում Հովակիմյանի ցաքուցրիվ պատասխաններից: Բա շոգը… Մարդիկ արդեն շորտիկ են հագնում, իսկ մեր բարձր դատավորները, պատմուճանների մեջ փաթաթված, Վահագն Հովակիմյան են «դատում»:

Եվ, ուրեմն, ի՞նչ կարող է անել Վ. Հովակիմյանը, որ հա՛մ բարձր դատավորներին ազատի այս ծանր վիճակից, հա՛մ էլ մենք վերջնականապես համոզվենք, որ հունիսի 7-ի ընտրությունները կեղծված են: Պարոն Հովակիմյան, կարող եք համարել, որ ես այս պահին միջնորդում եմ ԿԸՀ-ին, որ թույլ տա ընտրությունների մասնակից ՔՊ-ի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ներգրավել այս գործով որպես վկա եւ հրավիրել դատարան: Պարոն Հովակիմյան, սա հաստատ Ձեր շահերից է բխում, որովհետեւ այս պահին Դուք օրենքի ճիրաններում եք հայտնվել ոչ այնքան Ձեր պաշտոնի բերումով, որքան Փաշինյանի ընտրակեղծարարության եւ պետական ռեսուրսի չարաշահման: Ուրեմն թող նա գա եւ անձամբ պատասխան տա, մանավանդ, որ քեզնից ավելի ճարպիկ է հարցուպատասխանների մեջ: Քեզ ինչ հարց տալիս են, քարկապ ես ընկնում: Այսպես հա՛մ քեզ կկործանես, հա՛մ՝ Նիկոլին:

Պարոն Հովակիմյան, մյուս կողմից վստահ եմ, որ Դուք կարդացել եք Նիկոլ Փաշինյանի «Ճշմարտության հակառակ կողմը» աշխատությունը (Փաշինյան Ն., Երկերի ժողովածու, հատ. 2, Իջեւան, 1919): Այդ աշխատության մեջ Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մարտավարական հնարքների մասին, որոնք պետք է կիրառել ստի մեջ բռնվելու դեպքերում: Դրանք շատ են, բայց ամենակարեւորը 2-ն են՝ «չոր ատկազ» (օրինակ՝ ես այդպիսի բան չեմ ասել, չեմ հիշում, որ այդպիսի բան արած լինեմ) եւ «ինքզինքը գժի տեղ դնել»: ՍԴ-ն էլ, փառք Աստծո, այն տեղն է, որտեղ կարելի է կիրառել Նիկոլ Փաշինյանի բոլոր մեթոդները՝ դժվար կացությունից դուրս գալու համար: Ճղճղացեք, ինչո՞ւ չեք ճղճղում… Կկզացնեմ, կոչնչացնեմ, կփռեմ ասֆալտին, կլցնեմ ԱԱԾ-ի պադվալը… Փռեմ ասֆալտին, ծեփեմ պատերին… թալանչիներ, քրեաօլիգարխներ… Պարոն Հովակիմյան, հենց տեսնում եք՝ դատավորներն ու փաստաբանները Ձեզ նեղն են դնում, կոչով դիմեք Փաշինյանի «ընտրազանգվածին», որ գան, շրջափակեն ՍԴ-ն, դատավորներին քաշքշեն, լուսամուտներից դուրս քաշեն: Մի խոսքով, ինքնապաշտպանությունից դրդված՝ Դուք ազատ եք՝ անել ամեն ինչ: Բա հո «չուժոյ պախմել» էշ նահատակ չե՞ք դառնալու…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեկնարկել են մեծամասշտաբ զորավարժություններ

Մեկնարկել են մեծամասշտաբ զորավարժություններ Tue, 30 Jun 2026 20:00:45 +0400 Ղազախստանում նախօրեից մեկնարկել են տակտիկա-շարային…

5 րոպե ago

Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում. Սուրենյան

Հունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում. Սուրենյան Tue, 30 Jun 2026 20:00:26 +0400 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…

5 րոպե ago

ՀՀ քաղաքացու` որպես ընտրողի, ճշգրիտ պատկերը կբացահայտվի ՍԴ որոշմամբ

ՀՀ քաղաքացու` որպես ընտրողի, ճշգրիտ պատկերը կբացահայտվի ՍԴ որոշմամբ Tue, 30 Jun 2026 19:45:04 +0400…

21 րոպե ago

ՔՊ-ի համար վատ լուր ունեմ` ՀՀ բնակչության մեծ մասը որոշել է հայ մնալ

ՔՊ-ի համար վատ լուր ունեմ` ՀՀ բնակչության մեծ մասը որոշել է հայ մնալ Tue, 30…

24 րոպե ago

Ամեն ինչ առջևում է, ինչ գիտեք` փողոց չենք գեներացնում. Սամվել Կարապետյանի ճեպազրույցը

Ամեն ինչ առջևում է, ինչ գիտեք` փողոց չենք գեներացնում. Սամվել Կարապետյանի ճեպազրույցը Tue, 30 Jun…

26 րոպե ago

Թաքուն տեղեր եք մտնում, կան նաև ինտիմ տեսարաններ. Մարիամ Մուղդուսյան

Թաքուն տեղեր եք մտնում, կան նաև ինտիմ տեսարաններ. Մարիամ Մուղդուսյան Tue, 30 Jun 2026 19:30:06…

36 րոպե ago