Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ

Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին. քաղաքագետ

Fri, 06 Nov 2026 19:45:29 +0400


Քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը կարծում է, որ հայկական իշխանությունները ներկայումս փորձում են «երկու աթոռի վրա նստել»։ Ու նրանք չեն գնահատում ինչպես որ հարկն է այն հետեւանքները, որոնք կարող են լինել՝ արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխության դեպքում։ «Ալֆանյուզի» հետ զրույցում փորձագետն ասել է․ «Կարծում եմ որ հերթական անգամ փորձում են երկու աթոռի վրա նստել, քանի որ եթե կոնկրետ հարց է բարձրացվում, ապա ենթադրելի է, որ որոշակի նախապատրաստական աշխատանք այդ ուղղությամբ արդեն կատարվում է։ Սակայն եթե նման բան չկա, ապա դա առավել եւս ողբալի է Հայաստանի համար, քանի որ առեւտրային եւ գործընկերային հարցերում ընտրությունը նման փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, չեմ վարանի ասել, կարող է կենաց մահու հարցի վերածվել։ Բավական է նայել, թե ինչ ողբերգական ճակատագրի են արժանացել բոլոր ոչ մեծ Արեւելա-Եվրոպական երկրները, որոնք միացել են Եվրամիությանը։ Ավելի շատ կորցրել են, քան ստացել։ Դա Բուլղարիան է, Չեռնոգորիան, Մակեդոնիան, որոնք ստիպված եղան նույնիսկ սեփական անվանումից հրաժարվելու։ Դրանք իմ կարծիքով, բավականին խոսուն օրինակներ են»։

Քաղաքագետը գտնում է, որ Հայաստանում հիմա իշխանության ղեկին ոչ հեռատես քաղաքական գործիչներն են, ինչը այդ երկրի հետ կապված լուրջ մտահոգություններ է առաջացնում։ «Առանց ռիսկերի գնահատման, որոնք առաջանալու են արտաքին քաղաքական կուրսի կտրուկ փոփոխությունից, ոչ մեծ երկրի համար նման կտրուկ շրջադարձերը կարող են ունենալ շատ տխուր հետեւանքներ, չասելու համար՝ ողբերգական։ Կարող եմ միայն կարեկցանքս հայտնել հայ ժողովրդին, որ իրենց ղեկավարում են կարճատես քաղաքական գործիչները, որոնք նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացնում այնպիսի սկզբունքային եւ կարեւոր որոշումներ կայացնելիս, որոնց մասին արդեն հայտարարվել է քանիցս»,- ասել է Անպիլոգովը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար

Տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար Sat, 07 Nov 2026 21:30:32…

3 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում

Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցեր ներկայացնելու շարժում են սկսում Sat, 07 Nov 2026 21:15:56 +0400…

18 րոպե ago

Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրենյանց

Այս իշխանությունները տեղի են տալու հանրային մեծ ճնշման պայմաններում. Սուրենյանց Sat, 07 Nov 2026 21:08:40…

25 րոպե ago

Սլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը

Սլովակիան պատրաստ է վիճարկել Ռուսաստանից նավթի ներմուծման հնարավոր արգելքը Sat, 07 Nov 2026 21:07:23 +0400…

26 րոպե ago

Ընդդիմադիրների կոնսոլիդացիային նաև միացել են Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը

Ընդդիմադիրների կոնսոլիդացիային նաև միացել են Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը Sat, 07 Nov 2026 21:02:50…

31 րոպե ago

Օվալաձեւ աշխատասենյակ․ ամերիկյան պետության սիմվոլներից մեկը

Օվալաձեւ աշխատասենյակ․ ամերիկյան պետության սիմվոլներից մեկը Sat, 07 Nov 2026 21:00:34 +0400 Օվալաձեւ աշխատասենյակը Սպիտակ…

33 րոպե ago