Էրդողանի առաջին արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Էրդողանի առաջին արձագանքը Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Wed, 01 Jul 2026 09:30:44 +0400


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության որոշումը։

Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքիայի ԱԳՆ-ն Իսրայելի նախարարների կաբինետի որոշումը որակել էր քաղաքական և Գազայում տիրող իրավիճակի հետ կապված։

Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությունն անվանել է «հանցավոր խմբավորում», իսկ Հայոց ցեղասպանության փաստը՝ «զրպարտություն»։

«Մենք ուշադրություն չենք դարձնում մեր երկրի հասցեին հնչող զրպարտությունը մի հանցավոր խմբավորման կողմից, որի ձեռքերն աղտոտված են Գազայի 73 հազար անմեղ բնակիչների արյամբ, որոնց մեծ մասը կանայք ու երեխաներ են»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով Իսրայելին։

Ավելին, Էրդողանը պնդում է, թե Թուրքիայի պատմության մեջ «ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ և գաղութատիրություն չկա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել

Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Mon, 09 Nov 2026 10:00:17…

20 րոպե ago

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը» Mon, 09 Nov 2026…

35 րոպե ago

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Mon, 09 Nov 2026 09:32:59 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

47 րոպե ago

«Իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին․ 600 դրամի փոխարեն՝ 900 դրամ

«Իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին․ 600 դրամի փոխարեն՝ 900 դրամ Mon, 09 Nov 2026 09:03:10 +0400…

1 ժամ ago

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

10 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

11 ժամ ago