Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Հուլիսի 1-ի՝ Դատախազության աշխատողի օրվա և Դատախազության հիմնադրման 108-ամյակի առթիվ:

«Հարգելի՛ դատախազներ,Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ,Շնորհավորում եմ Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:Ավելի քան մեկ հարյուրամյակ այս օրը դատախազի աշխատանքի գնահատման, պետական համակարգում դատախազի դերի արժևորման և հանրային կյանքում դատախազի կերպարի ընդգծման առիթ է:Աշխատանք, դեր ու կերպար, որոնք անբասիր պահելու համար ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր, առանց պաթոսի, առանց գնահատականի հաղթահարում է արտաքին և ներքին մարտահրավերներ, ու դժվար է ասել, թե դրանցից որն է ավելի բարդ: Ես վստահ եմ, սակայն, որ պրոֆեսիոնալիզմը, բարեվարքությունն ու ինքնատիրապետման արվեստն այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարհին ձեր զենքն ու վահանն են:Դատախազի նկատմամբ հանրային ակնկալիքը բարձր նշաձող ունի, դատախազին արգելված է այն, ինչն այլոց համար իրավունքների ու ազատությունների շարքին է դասվում, դատախազը կամավոր ընտրում է ինքնասահմանափակումների այդ ճանապարհը՝ հանրային բարիքին ծառայելու նպատակադրմամբ:Ուրախ եմ, որ հանրային ակնկալիքի բարձր նշաձողն ուղեկցվում է տարեցտարի Դատախազության նկատմամբ հանրային վստահության թվային ցուցանիշների աճով: Համաձայն Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում 2026 թվականի փետրվարին իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության՝ Դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է ՀՀ քաղաքացիների 43%-ը: Նախորդ հարցման համեմատ՝ գոհունակության ցուցանիշն աճել է 6%-ով:Հանրային վստահության այս ցուցիչն է դատախազի աշխատանքի արդյունավետության գնահատականը:Հայաստանի Հանրապետության դատախազությունը շարունակելու է իր ուղին՝ որպես բարեվարք, պրոֆեսիոնալ և կայուն ինստիտուտ՝ հավատարիմ օրենքի գերակայության, պետական շահերի պաշտպանության և արդարության վերականգնման իր առաքելությանը։Այս տարի Դատախազությունը նշում է իր հիմնադրման 108-ամյակը, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, մասնագիտական հաջողություններ և անսասան կամք՝ հանուն Հայաստանի Հանրապետության»։

 

Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

Աշխարհում ավելացել է միլիարդատերերի թիվը

Աշխարհում ավելացել է միլիարդատերերի թիվը Thu, 02 Jul 2026 20:00:30 +0400 Աշխարհում 3302 մարդ հանդիսանում…

7 րոպե ago

Ոչ թե քննադատենք Իսրայելին, այլ նրա քայլը մեր շահերին ծառայեցնենք

Ոչ թե քննադատենք Իսրայելին, այլ նրա քայլը մեր շահերին ծառայեցնենք Thu, 02 Jul 2026 19:45:47…

22 րոպե ago

Մինչև հիմա սիրում ու հարգում եմ. Արզաքանցյանը ԱԺ ընտրությունների պատճառո՞վ է ամուսնալուծվել (տեսանյութ)

Մինչև հիմա սիրում ու հարգում եմ. Արզաքանցյանը ԱԺ ընտրությունների պատճառո՞վ է ամուսնալուծվել (տեսանյութ) Thu, 02…

33 րոպե ago

Ձերբակալություններ Թուրքիայում

Ձերբակալություններ Թուրքիայում Thu, 02 Jul 2026 19:30:56 +0400 Թուրքիայում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ձերբակալվել է…

37 րոպե ago

Աղասի Խանջյան․ ողբերգական ֆենոմեն, 6-ամյա հանճարեղ կառավարում

Աղասի Խանջյան․ ողբերգական ֆենոմեն, 6-ամյա հանճարեղ կառավարում Thu, 02 Jul 2026 19:15:14 +0400 20-րդ դարի…

53 րոպե ago

Մենք վիճել ենք միայն ընտրությունների ժամանակ. Արզաքանցյանը` ամուսնալուծության մասին

Մենք վիճել ենք միայն ընտրությունների ժամանակ. Արզաքանցյանը` ամուսնալուծության մասին Thu, 02 Jul 2026 19:08:10 +0400…

60 րոպե ago