Ոչ թե քննադատենք Իսրայելին, այլ նրա քայլը մեր շահերին ծառայեցնենք

Ոչ թե քննադատենք Իսրայելին, այլ նրա քայլը մեր շահերին ծառայեցնենք

Thu, 02 Jul 2026 19:45:47 +0400


Դատելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ներհայաստանյան արձագանքներից, պետք է արձանագրենք, որ այս անգամ եւս մենք ամեն ինչ կարծես սխալ ենք հասկանում: Մենք միշտ ամենակարեւոր պահին շատ կարեւոր բաներ «կարողանում» ենք սխալ հասկանալ:

Այս իմաստով, հարցը ո՛չ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի վրա որպես ճնշման գոր­ծիք օգտագործելն է, ո՛չ էլ դրա հետ կապված Թուրքիայում եւ Ադրբեջանում բարձրացված վայնասունը: Հարցը ցեղասպանության ու դրա հետեւանքների վերացման մասին մեր ունեցած պատկերացումները չփոխելն է: Տեսեք, 110 տարուց ավելի մենք պայքարեցինք ցեղասպանության ճանաչման համար եւ հասանք նրան, որ աշխարհի շատ կարեւոր երկրներ ու միջազգային կարեւոր կազմակերպություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Սա, անշուշտ, մեր կազմակերպվածության ու վճռականության լավագույն ապացույցն է: Սակայն հիմա արդեն ցեղասպանության եւ իրավունքների վերականգնման համար մեր պայքարը՝ ցեղասպանության ճանաչման փուլից դուրս բերելու եւ այն ցեղասպանության հետեւանքների վերացման փուլ տեղափոխելու ժամանակն է:

Այս առումով, ցեղասպանության հետեւանքները վերացնելը միայն Թուրքիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելը եւ նրա հետեւանքների վերացման համար պատասխանատվություն ստանձնելը չէ: Ցեղասպանության հետեւանքները վերացնելը նաեւ ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից ցեղասպանության հետեւանքով իրենց երկրներում հայտնված հայերի ու հայկական կազմակերպությունների համար գիտաարտադրական, սոցիալ-տնտեսական եւ այլ տիպի արտոնություններ սահմանելն է: Մենք, իհարկե, բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ցեղասպանությունը ճանաչած մյուս երկրների կողմից ցեղասպանության ճանաչման հարցում դրսեւորած կամքն ու վճռականությունը: Բայց մեր սպասելիքներն իրենցից ու ողջ մարդկությունից ոչ թե ցեղասպանության փաստի արձանագրումն ու ճանաչումն է, այլ դրա հետեւանքների վերացումը:
Այս տեսակետից գնահատելով Իսրայելի տեխնոլոգիական ու գիտաարտադրական կարողությունները եւ այդ կարողությունների կոնտեքստում այդ երկրի կառավարության կողմից ցեղասպանությունը ճանաչելու նրա նախաձեռնությունը, պետք է արձանագրենք, որ այդ նախաձեռնությունը ցեղասպանության ճանաչման նախաձեռնություն լինելուց բացի, նաեւ Իսրայելի հայկական համայնքի զարգացման եւ Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի միջեւ գիտաարտադրական եւ տեխնոլոգիական համագործակցության համար լավ պայմաններ ստեղծելու մասին նախաձեռնություն է:

Այս իմաստով, ես ինչքան էլ փորձում եմ, բայց այդպես էլ չեմ հասկանում նրանց, ովքեր Իսրայելի կառավարության այդ նախաձեռնությունում հայության ու Հայաստանի շահը փնտրելու փոխարեն այդ նախաձեռնությունը՝ Գազայում Իսրայելի գործողությունների կամ թե Թուրքիա-Իսրայել հարաբերությունների հետ են կապում: Չեմ հասկանում, որովհետեւ համարում եմ, որ ոչ թե մենք, այլ Իսրայելն է, որ իր անվտանգությունը Գազայով է սահմանել։ Իսրայելն է որոշել, որ Գազայով անցնող իր անվտանգության սահմանը պետք է հենց այն ձեւով պաշտպանի, ինչ ձեւով որ պաշտպանում է:
Եվ, վերջապես, չեմ հասկանում, որովհետեւ համարում եմ, որ մեր խնդիրը ոչ թե այն է, որ Իսրայելը ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար չօգտագործի, այլ այն է, որ մենք կարողանանք այդ ճանաչումն Իսրայելում ապրող հայերի համար արտոնություններ ստանալու եւ Հայաստան-Իսրայել հարաբերությունները տեխնոլոգիական ու գիտաարտադրական համագործակցության ռելսերի վրա տեղափոխելու համար օգտագործենք:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը

Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը Thu, 02 Jul 2026 21:00:01 +0400 Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի…

15 րոպե ago

Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում

Տավուշում երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են մի քանի բնակավայրերում Thu, 02 Jul 2026 20:45:30…

29 րոպե ago

Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ

Ձեւավորվել է «անցումային շրջանի» պառլամենտ Thu, 02 Jul 2026 20:30:21 +0400 Սիրիայում, խորհրդարանական ընտրությունների Գերագույն…

44 րոպե ago

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան

Սա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյան Thu, 02 Jul 2026 20:15:04 +0400…

60 րոպե ago

ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել

ՔՊ-ն խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրել Thu, 02 Jul 2026 20:05:37 +0400 ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանը…

1 ժամ ago

Աշխարհում ավելացել է միլիարդատերերի թիվը

Աշխարհում ավելացել է միլիարդատերերի թիվը Thu, 02 Jul 2026 20:00:30 +0400 Աշխարհում 3302 մարդ հանդիսանում…

1 ժամ ago