«HI AREV»-ը բոլորին տուն է կանչում

«HI AREV»-ը բոլորին տուն է կանչում

Wed, 01 Jul 2026 15:15:47 +0400


Հունիսի 26-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում «HI AREV» անսամբլը հանդիսատեսի դատին հանձնեց «Հայաստանն է մեր տունը» խորագրով երաժշտաթատերական ներկայացումը՝ հայրենիքի, ընտանիքի և տուն վերադառնալու անհագ ցանկության մասին։

Ներկայացման հիմքում դեպի Հայաստան վերադարձի սպասումն է, հետաձգվող թռիչքը, որի ընթացքում յուրաքանչյուրն ավելի խորն է գիտակցում հայրենիքի, հարազատ տան ու ընտանիքի արժեքը։ Տունդարձի երազանքը դառնում է ներկայացման գլխավոր առանցքն ու միավորում հերոսներին և հանդիսատեսին։

Ներկայացման ընթացքում հնչեցին երգեր՝ նվիրված Հայաստանին, հայրենիքին, տանը, մայրիկին և հարազատ օջախին։ Երաժշտական համարները մեկ գաղափարի շուրջ համախմբեցին թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին՝ փոխանցելով ջերմություն, հույս և հավատ վաղվա օրվա հանդեպ։

Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թագուհի Գևորգյանի և ստեղծագործական թիմի նպատակն է «Հայաստանն է մեր տունը» ներկայացման միջոցով ընդգծել հայրենիք վերադառնալու գաղափարի կարևորությունը՝ որպես ազգային ինքնության, արմատներին հավատարիմ մնալու և հայրենիքի հանդեպ սիրո խորհրդանիշ։
Պատմության հանգուցալուծումն իհարկե ուրախ է և հուզիչ. երեխաները վերջապես վերադառնում են հայրենիք, իսկ բեմից հնչող վերջին երգերն ու տեսարանները ևս մեկ անգամ ամրապնդում են ներկայացման գլխավոր ուղերձը՝ ամեն ճանապարհ, ի վերջո, տանում է դեպի տուն՝ դեպի հայրենիք։

Հասմիկ Հովհաննիսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Քննություն են սկսել Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ

Քննություն են սկսել Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ Wed, 01 Jul 2026 19:30:30 +0400 ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը…

12 րոպե ago

Տեսնում է` չի գիտակցում, լսում է` չի ընդունում

Տեսնում է` չի գիտակցում, լսում է` չի ընդունում Wed, 01 Jul 2026 19:15:11 +0400 «Անտոնյան…

27 րոպե ago

Կրկին «ֆիրմային ակնոցն» է դրել

Կրկին «ֆիրմային ակնոցն» է դրել Wed, 01 Jul 2026 19:00:39 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը…

42 րոպե ago

«Բրիգադա» ֆիլմի դերասանի մարմինը հայտնաբերվել է գետում

«Բրիգադա» ֆիլմի դերասանի մարմինը հայտնաբերվել է գետում Wed, 01 Jul 2026 18:53:05 +0400 Մոսկվայի մարզում…

49 րոպե ago

Կադրային փոփոխությունների շեմին

Կադրային փոփոխությունների շեմին Wed, 01 Jul 2026 18:49:29 +0400 Կառավարության հնարավոր կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցին…

53 րոպե ago

ԿԸՀ-ն ինքն է նպաստում իր հեղինակազրկմանը

ԿԸՀ-ն ինքն է նպաստում իր հեղինակազրկմանը Wed, 01 Jul 2026 18:45:42 +0400 Սահմանադրական դատարանում ընթացող…

57 րոպե ago