Եկեք չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել

Եկեք չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել

Wed, 01 Jul 2026 18:45:30 +0400


Ես ՍԴ-ին, բողոքող ընդդիմությանը եւ պատասխանող ԿԸՀ-ին կոչ եմ անում չմոռանալ, թե ինչու ենք հավաքվել: Մի ամբողջ օր նվիրեցինք Սեդա Սաֆարյանի կողմնակալության չափը՝ էս գործից շահ ունի, թե չունի, բացահայտելուն: Հիմա, եթե շահ ունի, դրանից ի՞նչ է փոխվում, եւ կամ՝ եթե շահ չունի, դրանի՛ց ինչ է փոխվում: Տիկին Սաֆարյանն ընդամենը մեկ ձայն ունի ՍԴ-ում, մինչդեռ Փաշինյանին 5 դատավորի ձայն է պետք՝ ընտրություններում իր «հաղթանակը» ֆիքսելու համար: Առաջարկում եմ հանգիստ թողնել այդ կնոջը, որ, որպես իրավապահպան, 2008 թվականից կրակն է ընկել Նիկոլի ձեռը, այն էլ հարազատ եղբոր հետ՝ Ստյոպիկի: Շատ այսպես դերասանական ձեւերի մեջ՝ հարցեր է տալիս ԿԸՀ-ի նախագահին, անգամ մուննաթ գալիս վրան, ընդդիմությանն է «շշպռում» խրթին լեզվով ու բառակույտերով… Դե հիմա՝ միակ կին դատավորն է մյուսների մեջ, ինչ արած, պետք է յոլա տանել: Այո, յոլա տանել եւ չմոռանալ, թե ինչի համար ենք հավաքվել:

Բոլորիս (ՔՊ-ից բացի) խնդիրն այն է, որ Նիկոլը չունենա 4 դատավորի+1 (Սեդա Սաֆարյան) ձայն: Կարո՞ղ ենք սա անել, լավ, չե՞նք կարող՝ ավելի լավ… Գոնե կհամոզվենք, որ Սահմանադրական դատարան չունենք: Թող ՍԴ-ն մտածի՝ ինչպես ասում են: Բայց որտե՞ղ է գրված, որ ՍԴ-ն իրավունք չունի այնպիսի որոշում կայացնել, որ հանկարծ վարչապետի ու ԿԸՀ նախագահի սրտով չլինի: Հարցնում ես մարդկանց՝ ձեռքները թափ են տալիս՝ էէէ: Հավատ չկա այլեւս, 21 թիվ տեսած մարդիկ են: Անգամ ընդդիմության առանձին փաստաբաններ եւ ներկայացուցիչներ են թերահավատությամբ վերաբերվում գործընթացին: Ինչ է, ՍԴ-ում չի՞ կարող գտնվել 5 դատավոր, որ կկանգնեն ու ընտրակեղծարարներին կասեն՝ դուք ոտնահարել եք ժողովրդի կամքը: Դուք այդ կամքն սկսել եք ոտնահարել դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ, դուք դա արել եք քարոզարշավի օրերին, շարունակել եք անել ընտրությունների օրն ու դրանից հետո: Կա՞ն փաստեր: Իհարկե՝ կան: Կա՞ն կեղծված թվեր: Իհարկե՝ կան: Կա՞ն ԿԸՀ-ի ինքնագլուխ որոշումներ:

Իհարկե՝ կան: Կա՞ն տեղամասեր, որոնցում քվեարկությունը ժամերով շարունակվել է 20:00-ից հետո: Իհարկե՝ կան: Գրանցվե՞լ է այնպիսի դեպք, որ 60 հազար քվե ստացած կուսակցությունը դուրս մնա խորհրդարանից: Գրանցվել է: Եվ այսքանից հետո ՍԴ-ում 5 դատավոր չի՞ ճարվում, որ հայտարարեն ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու, նոր ընտրություններ նշանակելու եւ ընտրակեղծարարներին պատժելու անհրաժեշտության մասին: Բա եթե ՍԴ-ում 5 նորմալ (տղամարդ) դատավոր գտնելն է պրոբլեմ, ինչո՞ւ ենք կպել խեղճ Սեդա Սաֆարյանից: Տիկին Սեդան համարյա, ըստ էության, չի էլ խոսում: Այո, ընդդիմությանը քաղաքական հարցեր տալիս է, բայց եթե ՍԴ նախագահ պարոն Դիլանյանը շատ չբզբզի, նա այդ հարցերն էլ չի տա: Բարձր դատարանի նախագահը տիկնոջն անընդհատ կոչ է անում՝ ակտիվ լինել: Նույնիսկ մի առիթով անդրադառնալով այն քննադատություններին, թե ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումները քաղաքական գնահատականներ են պարունակում, Արման Դիլանյանը նշել է, որ դատավորներն օրենքով լիազորված են՝ ակտիվորեն մասնակցել գործի հանգամանքների պարզաբանմանը, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը դատավորներին վերապահում է նման լիազորություններ, ինչը ենթադրում է նրանց առավել ակտիվ դերակատարությունը դատավարության ընթացքում: Պարոն Դիլանյան, ստիպված եմ նաեւ Ձեզ դիմել՝ եկեք չմոռանանք, թե ինչու ենք հավաքվել: Ինքներդ եք ասում՝ հավաքվել ենք «գործի հանգամանքների պարզաբանման համար»: Եվ, ուրեմն, ինչո՞ւ եք տիկին Սեդային հրահրում, «գործի հանգամանքների» հետ կապ չունեցող հարցեր ու ձեւակերպումներ հնչեցնել:

Ձերդ բարձրություն բարձր դատարան, պատվարժան գործընկերներ, ՀՀ կառավարության եւ ԿԸՀ-ի մեծարգո կասկածյալներ, հարգելի հյուրեր, մենք չպետք է մոռանանք, որ մեզ հետեւում է նաեւ միջազգային հանրությունը եւ սրտատրոփ սպասում հարցի հանգուցալուծմանը: Ո՞րն է լինելու մեր պատասխանը Չեմբերլենին… Վերջապես, ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում՝ հերթական ընտրություննե՞ր, թե՞ էշի հարսանիք՝ համատարած ընտրակեղծիքներով, որոնք «համարյա» չեն ազդել արդյունքների վրա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել

Կենտրոնի տարածքում՝ չպայթած ռումբ է հայտնաբերվել Sat, 15 Aug 2026 01:00:47 +0400 Գերմանիայի Յուլիխի գիտահետազոտական…

2 ժամ ago

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած

Հրաձգություն դպրոցում․ կա տուժած Sat, 15 Aug 2026 00:00:31 +0400 Մեկ դեռահաս տուժել է ԱՄՆ…

3 ժամ ago

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը

Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը Fri, 14 Aug 2026 23:45:52 +0400 Ամերիկացի հայտնի գործարար եւ…

4 ժամ ago

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել

Ռուս երգիչը մնացել է առանց երգերի․ ինչ է կատարվել Fri, 14 Aug 2026 23:30:38 +0400…

4 ժամ ago

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո

«Տերմինալ-5»-ի հարակից տարածքը ուժեղ քամուց հետո Fri, 14 Aug 2026 23:09:48 +0400 Latest news from…

4 ժամ ago

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից

Ինչպես պահպանել առողջությունը՝ հետեւելով որոշակի սննդակարգի․ խորհուրդներ մասնագետից Fri, 14 Aug 2026 23:00:01 +0400 Կյանքի…

4 ժամ ago