Պեռաշկի ուտողի արդարություն

Պեռաշկի ուտողի արդարություն

Thu, 02 Jul 2026 09:00:05 +0400


Երեկ տեղեկացանք, որ դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում եւ բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» վերնագրով միջազգային համաժողով է կազմակերպվել, որին մասնակցել են եվրոպական երկրներից ժամանած դատախազներ, ԵՄ, ԵԽ պաշտոնյաներ, դեսպաններ, Հայաստանի բոլոր իրավապահ մարմինների ղեկավարները:

Համաժողովում ելույթ է ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ես կասեի` մի խայտառակ, հակաժողովրդավարական, հակաիրավական, պոպուլիստական ելույթ, որի իմաստը եթե կարճ ձեւակերպենք, ապա` պատրաստվում ենք ապօրինի գույքի անվան տակ մարդկանց գույքը խլել, որ հարուստներին ատողների` մեր ընտրողների սրտին «մի մատ յուղ նստի»: Մանվածապատ տեքստ, բառերի հեղեղ, ժողովրդի, լեգիտիմության, արդարության, արդարադատության մասին կեղծ խոսքեր, որից հասկանալի է, որ դրանք արտասանողն այդ հասկացությունների խորքային իմաստը չի հասկանում եւ կամայականորեն է մեկնաբանում` այս անգամ Եվրոպայից ժամանած, ենթադրում եմ` ապշած հյուրերի առաջ:

Մի արտահայտություն հատկապես ուշադրությունս գրավեց` «Հայաստանում արդարության եւ արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են կառավարության առաջ, լուծել ենք»:

Եվ այդ հյուրերից ոչ մեկը նրան հարց չտվեց` մի երկրում, որտեղ արդարադատության մարմիններն աշխատում են վարչապետի կամքով, որտեղ օրենքի թելադրանքին փոխարինել են վարչապետի լայվերն ու ստատուսները, որից նրանք որոշում են հերթական թիրախին եւ հարձակման անցնում, ի՞նչ արդարության հաստատման մասին կարող է խոսք լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կանաչ ծառերի սպանդի համար ո՞վ է պատասխան տալու

Կանաչ ծառերի սպանդի համար ո՞վ է պատասխան տալու Fri, 24 Jul 2026 22:00:29 +0400 Թողնես՝…

11 րոպե ago

Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար

Հանձնել են հեռախոսները՝ ինֆորմացիայի արտահոսքի բացահայտման համար Fri, 24 Jul 2026 21:45:38 +0400 ԱՄՆ նախագահ…

26 րոպե ago

Որոշել են վերանվանել Լևոն Խեչոյանի անվան 8-րդ փողոցը

Որոշել են վերանվանել Լևոն Խեչոյանի անվան 8-րդ փողոցը Fri, 24 Jul 2026 21:30:10 +0400 «Վերջերս…

41 րոպե ago

Ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը

Ես աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը Fri, 24 Jul…

56 րոպե ago

Նախկին ամուսինը սուրճի պատրաստման ավտոմատ սարքի մեջ գաղտնալսող սարք է դրել

Նախկին ամուսինը սուրճի պատրաստման ավտոմատ սարքի մեջ գաղտնալսող սարք է դրել Fri, 24 Jul 2026…

1 ժամ ago

Ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստի հավաքածուն

Ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստի հավաքածուն Fri, 24 Jul 2026 20:45:51 +0400 Մադրիդի «Ռեալը» ներկայացրել…

1 ժամ ago