«Հրապարակ»․ Ծայրահեղ անապահովներն ավելի շատ կստանան, մնացածին կասի` աղքատությունը ձեր գլխում է

«Հրապարակ»․ Ծայրահեղ անապահովներն ավելի շատ կստանան, մնացածին կասի` աղքատությունը ձեր գլխում է

Thu, 02 Jul 2026 09:45:23 +0400


Մեր հարցերին պատասխանում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

– Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից ուղիղ երկու ամիս առաջ թոշակները բարձրացրեց 10 հազար դրամով, իսկ հուլիսի 1-ից նպաստառուներին անակնկալ մատուցեցին` անապահովության գնահատման կարգը փոխվել է, եւ նրանցից շատերը զրկվել են նպաստից: Մեր տեղեկություններով, նպաստառուների կեսից ավելին զրկվելու է նպաստից: Միայն Սյունիքում, Իրինա Յոլյանի տվյալներով, մոտ 800-ից ավելի նպաստառու ընտանիք զրկվել է նպաստից: Ի՞նչ գնահատական կտաք այս փոփոխությանը:

– Անապահովության նպաստառուների՝ նպաստից զրկվելը կարող է տեղի ունենալ երկու պատճառով․ կա՛մ այլեւս անապահով չեն` ունեն բավարար եկամուտ, կա՛մ՝ օրենքի փոփոխության հետեւանքով։ Այս դեպքում կատարվել է վերջինը․ փոփոխության է ենթարկվել գնահատման համակարգը, եւ մարդիկ դուրս են մնացել համակարգից։ Ինչպես հասկանում եք, սա ամենեւին չի նշանակում, որ այդ մարդիկ ավելի լավ են ապրում, կամ որ էական փոփոխություն է տեղի ունեցել իրենց կյանքում։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է, թե այսուհետ ում է համարում անապահով, ում՝ ոչ։

– Նոր չափանիշներին ծանո՞թ եք: Եթե, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսի շեմը գերազանցում է թույլատրելի շեմը, ապա տվյալ ընտանիքն անապահով չի համարվում:

– Նոր համակարգով ի հայտ են եկել անապահովության համակարգից ավտոմատ դուրս թողնելու, այսպես կոչված, «բացառող գործոններ», որոնց առկայության դեպքում ընտանիքներն ավտոմատ դուրս են մնում համակարգից։ Ճիշտ եք, որ դրանցից է նաեւ կոմունալ՝ էլեկտրաէներգիայի, գազի ծախսերի թույլատրելի շեմը գերազանցելու հանգամանքը։ Բացառող գործոն կարող են լինել նաեւ շարժական կամ անշարժ գույքի առկայությունը, որոշ դրամական գործարքներ եւ այլն։ Սակայն ավտոմատ դուրս թողնելը կարող է բերել անհամաչափ եզրակացության։ Այդ գործոնների առկայությունն անպայմանորեն չի նշանակում, որ մարդն ապահով է։ Տարբեր պատճառներով կարող են այդ գործոններն ի հայտ գալ, եւ առանց ուսումնասիրության մարդկանց համակարգից դուրս թողնելը, քաշքշուկների մեջ գցելն ու տարիներով լուծում չտալը կարող են ծանր սոցիալական իրականության առջեւ կանգնեցնել այդ ընտանիքներին։ Ու դրա համար ոչ ոք պատասխան չի տա։

– Իսկ ո՞րն է իշխանության նպատակը:

– Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նպատակ ունի պոպուլիստական արձանագրումներ եւ հայտարարություններ անելու՝ ասելով, որ, օրինակ, Հայաստանում այլեւս ծայրահեղ աղքատ մարդ չկա, քանի որ համակարգն առանձնացնում է ծայրահեղ անապահովներին ապահովներից։ Հետեւաբար, նա նույնքան գումարը կբաշխի ավելի քիչ մարդկանց, բայց ավելի բարձր արժեքով, իսկ մնացածին կասի՝ աղքատությունը ձեր գլխի մեջ է, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հպարտ քաղաքացի ծայրահեղ աղքատ չէ, քանի որ համակարգի միջոցով ծայրահեղ անապահովները կստանան ավելի շատ գումար։ Սակայն սրա վտանգն այն է, որ բազմաթիվ ընտանիքներ դուրս կմնան սոցիալական աջակցության ծրագրերից։ Ես չգիտեմ՝ այդ մարդիկ արդեն կարողացե՞լ են գտնել համարժեք եկամտի աղբյուր, եթե ոչ՝ նրանց դժվար օրեր են սպասվում։

– Երբ Դուք նախարար էիք, ինչպե՞ս էր ոլորտն աշխատում: Ինչպե՞ս էր որոշվում, թե որ ընտանիքն է անապահով:

– Առկա էր անապահովության գնահատման համակարգ, որը հաշվի էր առնում սոցիալական վիճակը ընտանիքի եւ/կամ անձի։ Իրականում, փոփոխության կարիք կա` համակարգն ավելի հասցեական դարձնելու իմաստով, եւ նոր համակարգերը ներդնելիս պետք է լիարժեքորեն ուսումնասիրել, թե այդ ինչ ընտանիքներ են դուրս մնում նոր համակարգի պարագայում, որքանով է այն իրապես արտահայտում այդ ընտանիքի կենսունակությունն առանց սոցիալական աջակցության, այդ ընտանիքների հետ աշխատանք տանել, ժամանակ տալ եւ այլ համակարգային լուծումներ ներդնել, որպեսզի փոփոխությունները ցավոտ եւ աղետալի չլինեն այդ ընտանիքների համար։ Տեղյակ չեմ՝ նման աշխատանք արվել է, թե ոչ, բայց ճանաչելով այս կառավարության աշխատանքային անպատասխանատու ձեռագիրը, ինչ-որ բան ինձ հուշում է, որ չի արվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին Fri, 06 Nov 2026 16:44:35…

16 րոպե ago

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին Fri, 06 Nov 2026 16:41:49 +0400 Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը…

19 րոպե ago

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան Fri, 06 Nov 2026 16:38:58 +0400 Latest news…

21 րոպե ago

Ծառուկյանին կալանավորած դատավորը փախավ լրագրողներից

Ծառուկյանին կալանավորած դատավորը փախավ լրագրողներից Fri, 06 Nov 2026 16:36:07 +0400 Latest news from Հրապարակ…

24 րոպե ago

Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու

Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու Fri, 06 Nov 2026 16:34:44 +0400 Latest news from…

26 րոպե ago

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք Fri,…

31 րոպե ago