Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց

Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց

Thu, 02 Jul 2026 09:30:34 +0400


Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց: Մենք կամաց կորցնում ենք սխալներն ու ստորությունները մերժելու- դատապարտելու ցանկությունը, սրանք ցինիզմի ու անամոթության նոր նշաձողեր են սահմանում…
Ուրեմն իրավաբանությունը, տարրական իրավական հասկացությունները ոչնչացրած իշխանությունն այսօր միջազգային համաժողով էր հրավիրել` եվրոպաներից դատախազներ, ԵՄ, ԵԽ պաշտոնյաներ, դեսպաններ: Մարագոսն էլ մի բոցաշունչ ճառ է ասել, թե Հայաստանը դատական ինչ հրաշք բարեփոխումներ է իրականացնում:

Բայց էս միջոցառման թագուպսակն, իհարկե, Նիկոլ Փաշինյանի ելույթն է: Հա, էս վերջերս նա տարվել է բառաշինությամբ, 2 օր առաջ Իսրայելի կողմից ցեղասպանության ճանաչման մասին էր ասել, թե` եթե վերաբերմունք հայտնենք` կմտնենք Հայոց ցեղասպանության «զենքայնացման» մեջ, այսօր էլ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․ քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» վերնագիրն էին ընտրել…զենքայնացում, զոհակենտրոն

Իհարկե, կարելի է նոր բառեր հորինել, խրթին մտքեր արտահայտել, ձախ ականջն էլ աջ ձեռքով բռնել, որովհետև նպատակը մարդկանց ապուշացնելն ու խաբելն է: Բայց եկեք մարդկային լեզվով վերաշարադրեմ գլխավոր ելույթը:
Ասում է` արդարության ու արդարադատության դեֆիցիտը երկրում պայմանավորված է նրանով, որ ժողովրդի կամքը չի կատարվում` դատարանները չեն կայացնում բավարար քանակի ու բավարար դաժանության դատավճիռներ- վճիռներ, բոլոր ունևորների գույքը չեն խլում, բոլորին չեն ունեզրկում: Ասում է` նախընտրական փուլում մենք հասկացանք, որ ժողովրդի պահանջը դա է: Եթե քննիչ-դատավորները դա չեն հասկացել, ուրիշ ձևով կհասկացնենք…

Ասում է` այն, որ միայն նախկինների ունեցվածքն ենք խլում, մի կարծեք, թե դա անարդար է, դա անում ենք, որ ներկաներին ազդակ ուղարկենք, որ ձեր հետ էլ կարող է նման բան լինել: Եվ արդարության դեֆիցիտը նաև իրավաբանական կրթության մեղքով է` շուտով դրանով էլ կզբաղվենք… (հաջորդ թիրախն իրավաբանականն է):

Ուրեմն այն, որ բերդերում ասեղ գցելու տեղ չկա, աննախադեպ քանակի կալանավորներ կան, դրան գումարած հազար մարդ տնային կալանք է կրում, այս մարդուն չի բավարարում, նա ուզում է ամբողջ ազգը ճաղերի ետևում լինի: Այն, որ ամեն քննիչի ու դատավորի վարույթում հազարավոր գործեր կան ու ոչ մի ժամկետ չեն կարողանում պահպանել, դա էլ ոչինչ: Այն, որ իրական հանցագործները` «բառիգներից» մինչև մարդասպաններ չեն պատժվում, որովհետև ողջ իրավապահ համակարգը ներքաշվել է քաղաքական հետապնդումների, մարդկանց գույքը խլելու, ելումուտը փակելու, գլխներին գործ սարքելու վրա, դա էլ էական չէ:

Էական չէ նաև այն, որ եթե ինչ որ մարդկանց սնանկացնելը հանրային պատվեր է, ապա դա հանրային ամենացածր, ամենաչկայացած, կյանքից «աբիժնիկ» խավի պատվերն է: Եթե անգամ ենթադրեք, որ իր բոլոր ընտրողները դա են պահանջում, դա հասարակության մեծամասնությունը չէ, այլ լավագույն դեպքում` կեսից պակասը:

Եվ վերջապես, ո՞վ ասաց, որ արդարություն ասելով մարդիկ հեղափոխական էքսպրոպրիացիա են հասկանում: Արդարությունն այն է, որ ինքդ ու քո նախարարները մեկուկես միլիոն դրամ պարգևավճար չստանաք, իսկ անապահով քաղաքացու 30 հազարը կտրեք, որ շարասյունդ քաղաքում 200-ի տակ չանցնի ու երթևեկությունը չկանգնեցնեն քո պատճառով: Որ առանց հանրային լսումների օրենքներ ու որոշումներ չընդունեք (օրինակ, 6 ամսից երկար բացակայողներին ընտրելու իրավունքից զրկելու օրենքը), միանձնյա որոշմամբ հայ-ռուսական հարաբերությունները չփչացնես, Արցախի թեման չփակես, Ալիևին Սահմանադրություն փոխելու խոստում չտաս…
Արդարության պահանջը գույքահարկի իջեցումն է, ՏԻՄ ընտրությունների արդյունքները հարգելը ու էլի հազար ու մի բան: Իսկ նախկինների գույքը խլելը բացառապես հանրային պառակտումն ու ատելությունը խորացնելու, քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որն արվում է հարուստներին ատող չքավորների, պեռաշկի ուտողների սրտին «մի մատ յուղ» դնելու համար:

Ելույթից հասկանալի է, որ ժողովրդի, լեգիտիմության, արդարության, արդարադատության մասին կեղծ խոսքեր արտասանողն այդ հասկացությունների իմաստն ուղղակի չի հասկանում: Մի նախադասություն էլ ուշադրությունս գրավեց` «Հայաստանում արդարության և արդարադատության հաստատման համար, ըստ էության, բոլոր հարցերը կամ հարցերի առնվազն մեծամասնությունը, որոնք դրվել են կառավարության առաջ, լուծել ենք»:

Եւ նստածներից ոչ մեկը հարց չտվեց` մի երկրում, որտեղ արդարադատության մարմինները հրահանգավորվում են վարչապետի լայվերից ու ստատուսներից, նրա խոսքից են կողմնորոշվում, թե ով է հերթական թիրախն ու հարձակման անցնում, ի՞նչ արդարության մասին կարող է խոսք լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի կռվե´ք Արարատ լեռան հետ

Մի կռվե´ք Արարատ լեռան հետ Wed, 12 Aug 2026 19:14:58 +0400 Latest news from Secure…

12 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Wed, 12 Aug 2026 19:13:17 +0400 Վարչապետ…

14 րոպե ago

Դերասանուհին բազմոցին նստած մահացել է

Դերասանուհին բազմոցին նստած մահացել է Wed, 12 Aug 2026 19:00:44 +0400 Մոսկվայում 72 տարեկանում մահացել է…

27 րոպե ago

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում

ԵՊՀ-ն Ադրբեջանի պատմությանը նվիրված գիտաժողով է անում Wed, 12 Aug 2026 18:45:26 +0400 Մայր բուհի…

42 րոպե ago

Հրատապ դիմում ընդդիմադիր ուժերին․ Սա արցախցիների արժանապատվության հարցն է

Հրատապ դիմում ընդդիմադիր ուժերին․ Սա արցախցիների արժանապատվության հարցն է Wed, 12 Aug 2026 18:34:16 +0400…

53 րոպե ago

ՌԴ քաղաքացիների համար կսահմանեն վիզային ռեժիմ

ՌԴ քաղաքացիների համար կսահմանեն վիզային ռեժիմ Wed, 12 Aug 2026 18:30:05 +0400 Սերբիան հետեւելով Չեռնոգորիայի…

57 րոպե ago